Մեծ Բրիտանիայում տրանսգենդեր տղամարդը ծննդաբերել է՝ հղիանալով տրանսգենդեր կնոջ կենսաբանական նյութից: The Mirror-ի տվյալներով, ծնունդը ընդունել է տրանսգենդեր բժիշկը:
39-ամյա Ռուբեն Շարփը սեռափոխ է եղել 12 տարի առաջ: Այնուամենայնիվ, նա միշտ ցանկացել է երեխա ունենալ, ուստի վեց տարի առաջ դադարել է պարբերաբար տեստոստերոն ընդունել, որպեսզի կարողանա ծննդաբերել:
Նրա զուգընկերը՝ 28-ամյա Ջեյը, որը իրեն համարում է ոչ կին ոչ տղամարդ, սատարել է սիրեցյալի նախաձեռնությանը:
Զույգը դիմել է սերմնահեղուկի բանկ և որպես դոնոր ընտրել տրանսգենդեր կնոջ: Զույգի խոսքով, իրենք հատուկ են տրանսգենդեր բժիշկ ընտրել, որպեսզի ավելորդ հարցեր չտա և տեղյակ լինի տրանսգենդերների առողջության նրբություններից: