ԱՄՆ-ի օդուժը ռմբակոծել է «Հեզբոլլահ» կազմակերպության հենակետերը Իրաքում և Սիրիայում, հայտնում է AFP-ին: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Ռմբակոծությանը նախորդել է հրթիռակոծություն Իրաքում ամերիկյան ռամզաբազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ամերիկացի զինծառայող:
Ի պատասխան ամերիկյան ռազմաբազայի վրա «Հեզբոլլահ»-ի իրաքյան թևի հարձակումներին, ԱՄՆ-ն ռմբակոծել է կազմակերպության 5 հենակետ: Պենտագոնից հայտնել են, որ հենակետերը գտնվել են Իրաքի և Սիրիայի տարածքներում:
Իրաքի անցումային կառավարության ղեկավար Ադել Աբդ ալ-Մահդին ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ հեռախոսազրույցում քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները՝ որակելով այն երկրի ինքնիշխանության խախտում: