ԱԴԾ-ն ուրբաթ օրը ձերբակալել է ՌԴ երկու քաղաքացիների, որոնք ծրագրում էին Սանկտ Պետերբուրգի մարդաշատ վայրերում ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ամանորին:
Հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվությունը տրամադրվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից:
ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «Հանցագործության նախապատրաստում», «Ահաբեկչություն» և «Մասնակցություն ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը» հոդվածներով:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հառախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել ահաբեկչական հարձակումը կանխելու գործում օգնության համար: Համաշխարհային առաջնորդները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: