Վերջին տարիներին Եվրոպայում ջրի մակարդակի ամենասրընթաց աճը գրանցվել է Բալթիկ ծովում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ դարավերջին Լատվիայի ափերին ջրի մակարդակը կարող է բարձրանալ կես մետրով:
Արբանյակային տվյալների համաձայն, Բալթիկ ծովում ջրի բացարձակ մակարդակը բարձրանում է տարեկան 3-5 մմ-ով, մինչդեռ Եվրոպայի մնացած ծովերում և օվկիանոսում՝ տարեկան 1-4 մմ-ով: Ընդ որում, Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից մեկը բալթյան երկրներում է, որտեղ ծովի հարաբերական մակարդակը բարձրանում է տարեկան միջինը 4 մմ-ով:
Բացի այդ, Ֆինլանդիայում և Շվեդիայում շարունակվում է ցամաքի բարձրացումը վերջին սառցե դարաշրջանի ավարտից հետո: Փորձագետների կարծիքով, այն ավելի արագ է ընթանում, քան ծովի մակարդակի բարձրացումը:
Հետևաբար, Ֆինլանդիայի, մասամբ նաև Շվեդիայի և Նորվեգիայի ափերին ջրի հարաբերական մակարդակն, ընդհակառակը, նվազում է: