Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

«Բարոյականը Ծերեթելու վրա չէր կանգնի». 25-ամյա «համակարգի աշխատողը» ատրճանակի սպառնալիքով բռնաբարել է երիտասարդ աղջկան

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց բռնաբարության համար մեղավոր ճանաչված   Հակոբ Հ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Հակոբը 25 տարեկան էր, իսկ վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման ժամանակ նա արդեն 38 տարեկան էր: Դեպքը տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 26-ին:

Ըստ մեղադրանքի՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Հակոբն իր երկու ծանոթի հետ, նրանցից մեկի «Նիվա» մեքենայով երթևեկել է  Երևանի Բագրատունյաց փողոցով ու նկատել է տաքսի նստող մի աղջկա՝ Մոնիկային (անունը փոխված է): Մտածել է, թե նա մարմնավաճառ է, պահանջել է, որ ընկերը մեքենան վարի տաքսու հետևից:

Իսակովի պողոտայում Հակոբի պահանջով ընկերը փակել է տաքսու ճանապարհն ու կանգնեցրել է այն: Հակոբն իջել է մեքենայից, տաքսու վարորդին և ուղևորուհուն ներկայացել է որպես ոստիկան՝ ինքնակամ յուրացնելով իրավապահ մարմնի աշխատակցի կոչումն ու իշխանությունը:

Նա խաբեությամբ՝ պատճառաբանելով, թե Մոնիկային պիտի տանի ոստիկանության բաժին՝ որոշ հարցեր պարզաբանելու, պահանջել է, որ նա իջնի տաքսուց, նստի իրենց մեքենան:

Մոնիկան, հավատալով, որ Հակոբը ոստիկան է, ու վախենալով՝  նստել է նրանց մեքենան:

Ըստ մեղադրանքի՝ այդ եղանակով Հակոբը խաբեությամբ բացահայտ առևանգել է Մոնիկային: Մեքենայով նրան տարել են Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակ, որտեղ Հակոբը պահանջել է, որ ընկերներն իջնեն մեքենայից: Երբ նրանք իջել են, Հակոբը իր մոտ եղած ատրճանակով սպառնացել է սպանել Մոնիկային ու մեքենայի սրահում, աղջկա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այնուհետև Մոնիկային տուն ուղեկցելու պատրվակով ընկերների հետ մեքենայով նրան հասցրել է Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող կանգառ, խաբեությամբ Մոնիկայից վերցրել ու հափշտակել է 60 հազար դրամ արժողությամբ «Սամսունգ» հեռախոսը, դրա մեջ եղած կանխավճարային «Ալո» քարտը՝ 7 հազար դրամ արժողությամբ ու կանխավճարային «Իզի» քարտը՝ 7800 դրամ արժողությամբ: Հակոբը Մոնիկային խաբել է, թե հաջորդ օրը ծնողի հետ պիտի ներկայանա ոստիկանության բաժին, այդ ժամանակ էլ հետ կստանա հեռախոսն ու քարտերը: Ընդհանուրը՝ Հակոբ Հ.-ն Մոնիկային պատճառել է 74 հազար  800 դրամի գույքային վնաս:

Հակոբ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել մարդու առևանգման, խարդախության, իրավապահ մարմնի ներկայացուցչի կոչումն ու իշխանությունն ինքնակամ յուրացնելու և բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին, 178 հոդվածի 1-ին մասերով, 317 հոդվածով, 138 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ու դատաքննության ընթացքում Հակոբ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա ասել է՝ ճիշտ է, դեպքից 13 տարի է անցել, բայց կփորձի վերհիշել: Դեպքի օրն իրեն զանգել են ընկերները, առաջարկել են քաղաքում մեքենայով շրջել: Ինքը համաձայնել է:

Ճանապարհին խոսել են «աղջիկ ճարելու» մասին, Օպերայի մոտից գնացել են Երրորդ մաս, հասել են Ծերեթելի խաչմերուկ, որտեղ ինքը նկատել է մի աղջկա, որը արտաքին տվյալներով մարմնավաճառի նման էր՝ ինքը չէր տեսել, որ բարոյական ինչ-որ աղջիկ կանգնի նմանատիպ տեղեր:

Շրջադարձ են կատարել, տեսել են, որ աղջիկը նստեց տաքսի: Իրենք գնացել են տաքսու հետևից: Ճանապարհին ընկերը լույսերը թարթելով տաքսուց պահանջել է կանգնել, բայց տաքսին չի կանգնել: Նրա հետևից շարժվել են դեպի ավտոկայան:

Տաքսին կանգնել է գազալցակայանում: Իրենք մի քանի պտույտ են տվել այնտեղ, բայց չեն մոտեցել, որովհետև շատ մարդ կար: Հետո տաքսին շարժվել է դեպի օդանավակայան, իրենք տաքսին կանգնեցրել ու մոտեցել են: Մեքենայում նստած աղջկան ինքը հարցրել է՝ ինձ չե՞ս հիշում, քանի որ մտաբերել է՝ մոտ մեկ շաբաթ առաջ այդ աղջկան տեսել էր դեպի Քոչարի փողոց տանող ճանապարհին: Նա այն ժամանակ մենակ չէր, ինքը վերցրել էր նրա հեռախոսահամարը, նա էլ իրենն էր վերցրել: Երբ ինքը հիշեցրել է, այդ աղջիկն էլ է հիշել: Ինքը նրան հարցրել է՝ որպես մարմնավաճառ՝ սպասարկելու համար ինչքա՞ն գումար կուզի: Նա ասել է՝ ամեն անձը՝ 50 դոլար: Իր ընկերները համաձայն են եղել այդ գումարը տալ: Աղջիկն առաջարկել է Ծերեթելու վրա ինչ-որ հյուրանոց գնալ, բայց իրենք մեքենայում խոսել են, ասել են՝ այնտեղ թանկ է: Ընկերներից մեկն ասել է, որ հարմար տեղ կա Մալաթիայում: Աղջիկը նստել է իրենց մեքենան, գնացել են Մալաթիա, բայց տեղ չի եղել: Որոշել են գնալ Արաբկիր՝ հանրակացարան: Բայց իրենց ծանոթին այնտեղ չեն գտել: Այդ ժամանակ աղջկան զանգել են, նա ասել է, թե մայրն է, որն առաջարկել է աղջկան «Մայամի» գնալ հաճախորդների հետ: Ճանապարհին այդ «մայրը» մի քանի անգամ զանգել է, իրենք հասկացել են, որ խոսքը ոչ թե իրական մոր, այլ «Մամա Ռոզայի» մասին է: Ինքը առաջարկել է, որ աղջիկը  մեքենայում սպասարկի իրենց, նա չի համաձայնել, նույնիսկ ասել է, թե անչափահաս է, ինչից ինքը շատ զարմացել է: Հետո նորից «մայրն» է զանգել, ասել է՝ եթե տուն չտանեն աղջկան, ոստիկանության հետ խնդիրներ կունենան: Ինքը տղաներին ասել է՝ «շառուփորձանքի մեջ ընկնելու» ցանկություն չկա: Աղջկան նստեցրել են մի պատահական տաքսի, ու իրենք հեռացել են:

Հակոբ Հ.-ն պնդել է, թե աղջիկը մարմնավաճառ է եղել, իրենցից յուրաքանչյուրից 50 դոլար է ուզել ծառայություն մատուցելու համար: Ինքը նրա հեռախոսը չի վերցրել, որպես ոստիկան չի ներկայացել, զենք չի պահել նրա վրա ու չի բռնաբարել մեքենայի մեջ: Դեպքից հետո մեկ ամիս եղել է Հայաստանում, ապա մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Իրավապահներն իրեն չեն կանչել, ինքը քրեական հետապնդման չի ենթարկվել: Դեպքից հետո տվյալ երկու ընկերներին այլևս չի հանդիպել…

Տուժող Մոնիկա Ս.-ն հայտնել է, որ դեպքի երեկոյան ինքը ծնունդի է եղել ակումբում, հետո տաքսի է կանչել, որ գնա ծանոթուհու տուն, որտեղ ապրում էր: Ճանապարհին տաքսին գազալցակայան է մտել, հետո վարորդն ասել է, թե մի մեքենա գալիս է իրենց հետևից: Տաքսու ճանապարհը փակել է սպիտակ «Նիվան»: Հակոբն իջել է «Նիվայից», ներկայացել է որպես «համակարգի աշխատող»: Ասել է, թե  իրեն ոստիկանության բաժին պիտի տանեն: Չի ասել՝ ինչու: Որևէ փաստաթուղթ  ցույց չի տվել: Ինքը վախեցել ու նստել է նրանց մեքենան:

Իրեն տարել են ոստիկանության տարբեր բաժինների մոտ, բայց չեն իջեցրել մեքենայից: Ինքը լաց է եղել, խնդրել է, որ բաց թողնեն: Բայց տարել են ինչ-որ տեղ, ինքը չգիտի՝ կոնկրետ որ հասցեն էր դա, Հակոբն ընկերներին իջեցրել է մեքենայից, պահանջել է, որ ինքը շորերը հանի ու սեռական հարաբերություն ունենա հետը:

Ինքը չի համաձայնել, նա հանել է ատրճանակը, սպառնացել է, որ եթե շորերը չհանի և ուզածը չանի, զենքով կխփի: Նա բռնությամբ հանել է իր շորերն ու բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել հետը մեքենայի մեջ: Հետո եկել են նրա ընկերները, որոնք իրեն ձեռք չեն տվել: Իրեն տարել են Կոմիտաս, Հակոբը հրել, իրեն դուրս է գցել մեքենայի միջից, նրանք հեռացել են:

Քանի որ Հակոբը  ներկայացել էր որպես «համակարգի աշխատող», ինքը դեպքից հետո այնտեղ էլ դիմել էր:  Ինքն այդ երեկո Հակոբին առաջին անգամ էր տեսնում: Կատարվածի մասին ինքը հայտնել է տանտիրուհուն, որի մոտ ապրում էր, նաև՝ իր հարազատներին է ասել:

Տարիներ են անցել, բայց ինքը միշտ հիշել է այդ դեպքը՝ չնայած ցանկանում էր մոռանալ: Ներկայումս բողոք չունի…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել է, թե արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկան, դրա վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատարանը հաստատված է գնահատել մեղսագրված արարքների կատարումը Հակոբ Հ.-ի կողմից, միաժամանակ որոշել է, որ խաբեությամբ մարդու  բացահայտ առևանգման, խարդախության և  իրավապահ մարմնի ներկայացուցչի կոչումն ու իշխանությունը յուրացնելու մասերով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, այդ մասերով Հակոբ Հ.-ին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Վաղեմության ժամկետի անցած լինելը չի ազդել միայն բռնաբարության մեղադրանքի վրա:

Դատարանը Հակոբ Հ.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի ապրիլի 18-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել այն՝ անհիմն և անօրինական լինելու պատճառաբանությամբ:

Ըստ պաշտպանի՝ առաջին ատյանի դատարանը, խախտելով մրցակցային դատավարության սկզբունքը,  չի ընդունել պաշտպանական կողմի ոչ մի փաստարկ ու չի իրականացրել արդարադատություն, չի առաջնորդվել ամբաստանյալի անմեղության կանխավարկածով, գործով ձեռք բերված ապացույցներին ցուցաբերել է «խտրական մոտեցում»:

Պաշտպանն ընդգծել է՝ տուժողն ի սկզբանե սուտ փաստեր էր ներկայացրել՝ սխալ ազգանուն էր նշել, ասել էր՝ իբր անչափահաս է, նա ստել է, թե իրենից հափշտակել են նաև ոսկեղեն: Դատարանը չի անդրադարձել տուժողի վարքագծին…

Պաշտպանը նշել էր, թե տուժողը դատարանում հայտնել է, որ ամբաստանյալի դեմ բողոք չունի, ավելին՝ զարմացել է՝ «էս մարդուն ինչո՞ւ են կանգնեցրել դատարանի առաջ»:

Ըստ պաշտպանի՝ դատարանը պետք է «առանձնակի ուշադրություն դարձներ տուժողի՝ մարմնավաճառ լինելու, մարմնավաճառների խմբում փաստացի բնակվելու հանգամանքին, վերջինիս կողմից անօրինական գործունեությամբ զբաղվելու ձևին ու նպատակին…»:

Պաշտպանը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հակոբ Հ.-ի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել, նրան ազատ արձակել: Պաշտպանը նաև խնդրել էր՝ արդարացման դատական ակտ չկայացնելու դեպքում դատավճիռը բեկանել, գործն ուղարկել առաջին ատյանի  դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրեց, որ քրեական գործի քննությամբ ձեռք է բերվել թույլատրելի ու վերաբերելի ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը հաղթահարելու, մեղսագրված արարքի կատարման համար նրա մեղավորությունը հաստատված գնահատելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Հարությունյան, Լ. Աբգարյան, Ա. Դանիելյան կազմով, մերժեց պաշտպանի բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ, օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում