Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն խոստովանել է մասնակցությունը «Դեմոկրատական Ռուսաստան» կուսակցության համանախագահ Գալինա Ստարավոյտովայի սպանության կազմակերպման գործում:
Բացի այդ, նա հայտնել է այդ հանցագործության երկրորդ մասնակցի մասին:
Ինչպես Fontanka.ru-ին հայտնել է Գլուշչենկոյի փաստաբան Ալեքսանդր Աֆանասևը, իր պաշտպանյալի կողմից մատնանշված անձը նախկինում գործի նյութերում չի եղել: Նա կտրականապես հրաժարվել է հայտնել այդ մարդու անունը՝ հղում անելով քննության գաղտնիությանը: