Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Emaar Properties խոշոր ներդրումային ընկերությունը վաճառքի է հանել աշխարհի ամենաբարձր շենքից տեսարանը, հաղորդել է Reuters-ը:
Բուրջ Խալիֆա երկնաքերը, որի բարձրությունը գերազանցում է 828 մետրը, համարվում է Դուբայի ամենահանրաճանաչ տեսարժան վայրերից մեկը: 2018-ին դիտորդական հարթակ են այցելել մոտ 16 միլիոն զբոսաշրջիկներ: Վերլուծաբանների գնահատմամբ, ԱՄԷ-ի եկամուտը այս վայրից տարեկան կազմում է ավելի քան 165 միլիոն դոլար:
Emaar Properties-ը կարծում է, որ այս գործարքն ավելի քան մեկ միլիարդ դոլար կբերի:
Գործակալության աղբյուրները նշում են, որ Emaar Properties-ը գործարքի խորհրդատու է նշանակել բրիտանական Standard Standard Chartered ֆինանսական կորպորացիային, իսկ վաճառքի գործընթացը սկսվել է այս տարվա նոյեմբերին: Կազմակերպության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանությունից: