Թալիբանի առանցքային հրամանատարներից մեկը՝ մոլլա Ռահմուդինը, սպանվել է Կունդուզ նահանգում կառավարական ուժերի օդային հարվածի հետևանքով, կիրակի օրը հայտնում են Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնից:
Ըստ մամուլի կենտրոնի տվյալների, աֆղանական օդուժը առավոտյան Խանաբադ շրջանի տարածքում հարձակվել է գրոհայինների վրա։ Մոլլա Ռահմուդինից բացի, մահացել է ևս 13 ահաբեկիչ:
Նշվում է, որ ավիահարվածներից ոչնչացվել են նաև մի քանի թալիբան ապաստարաններ և բունկերներ: