Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նոր մարտահրավեր իրավապահ համակարգին․ կբացահայտվե՞ն Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները

Գլխավոր դատախազությունն օրերս բավարարել է Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ: Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճման մասին որոշումը չստանալու մասին տուժողների իրավահաջորդները տարիներ շարունակ բարձրաձայնել են, բայց ապարդյուն:

Անկեղծ լինենք՝ նախկին համակարգի իշխանության տարիներին Հոկտեմբերի 27-ի գործը լիարժեք բացահայտվել չէր կարող, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ի սկզբանե առաջ էր քաշել, այսպես ասած, «ուչաստկովիի» անհեթեթ վարկածը, որը ենթադրում էր ոճրագործների միայնակ գործելու վարկածը։ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի քննությունն, ըստ էության, ձևական բնույթ է կրել ու այդպես էլ չի տվել հասարակությանն ու տուժողների հարազատներին հուզող հարցերի պատասխանները։

Ֆորմալ առումով՝ գլխավոր դատախազությունը «կանաչ լույս» է վառել զազրելի այս ոճրագործության կազմակերպիչներին բացահայտելու համար, սակայն նույնիսկ նոր քննության նախաձեռնությամբ հանդես եկած Անահիտ Բախշյանն ունի լուրջ վերապահումներ։

Անահիտ Բախշյանը, ում բողոքի հիման վրա վերաբացվել է Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործի քննությունը, պատրաստվում է բողոքարկել գործի քննությունը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու դատախազության որոշումը: Նրա խոսքով՝ ի սկզբանե հենց ԱԱԾ-ն է Հոկտեմբերի 27-ի գործը սխալ ճանապարհով տարել. «Իրենք են սարքել այդ գործը այդպես: Հիմա նորից ենք ուղարկում իրենց, որ ի՞նչ լինի: Ես վստահություն չունեմ, որ ԱԱԾ-ն կարող է ներկայումս էլ օբյեկտիվ քննություն իրականացնել: Ես համարում եմ, որ հեղափոխությունից հետո էլ ԱԱԾ-ում ոչինչ չի փոխվել: Ես մտահոգ եմ»,- ասել է տիկին Բախշյանը:

Բախշյանի մտահոգությունները միանգամայն տեղին են, սակայն կարծում եմ՝ վերապահումները չեն սահմանափակվում միայն ԱԱԾ-ով ու իրավմամբ տարածվում են ամբողջ իրավապահ համակարգի վրա։ Վեթինգի, լյուստրացիայի միջով չեն անցել երկրի նախաքննական, դատական համակարգերը և խորապես համոզված եմ, որ Հայաստանի իրավապահ, առավել ևս դատական համակարգը չեն կարող «մարսել» Հոկտեմբերի 27-ի ծավալի գործ։

Անցած գրեթե երկու տարիների ընթացում իշխանություններն աններելիորեն հապաղել են դատա-իրավական բարեփոխումների հարցում ու այսօր ականատեսն ենք, թե ինչպես են նախկին համակարգի հետ առնչվող գործերը հայտնվում դատական փակուղում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարտի 1-ի գործին։ Վիճակն առավել փակուղային կլինի Հոկտեմբերի 27-ի գործում, որը թերևս Երրորդ հանրապետության ողջ պատմության ամենաառեղծվածային հանցագործությունն է՝ իր բազմաշերտությամբ, ներքին և արտաքին գործոնների համադրմամբ։

Հոկտեմբերի 27-ի գործն, անտարակույս, պետք է բացահայտվի ու դա է մեր ազգային արժանապատվության վերագտման ճանապահը, սակայն ավելորդ շտապողականությունը կարող է միայն խանգարել։ Նախ անհրաժեշտ են դատա-իրավական բարեփոխումներ ու այնպիսի համակարգի ստեղծում, որը կարողանա «մարսել» Հոկտեմբերի 27-ի գործը։

Պակաս կարևոր չէ նաև հայ-ռուսական հարաբերությունների փլիսոփայության արմատական վերանայումը՝ բացառելու համար Մոսկվայի հնարավոր միջամտությունները գործընթացի, նրա հնարավոր սուբյեկտների վրա։

Միայն այս քայլերի համատեքստում կարող է ստեղծվել բարենպաստ համատեքստ, որում կարող են բացահայտվել Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում