Ֆիլիպիններում «Ֆանֆոն» կամ «Ուրսուլա» անունով թայֆունի պատճառած զոհերի թիվը հասել է 41-ի, հայտնում է INTERFAX-ը:
Մահացածների թվում են երեք նավակների անձնակազմերը, որոնք կործանվել են ուժեղ քամիների պատճառով:
Նախկինում հաղորդել էին 28 մարդու մահվան մասին:
Թայֆուն Ուրսուլան, որը Սուրբ Ծնունդից առաջ հարվածեց Ֆիլիպիններին, նախորդ օրը լքեց տարածքը: Քամու պոռթկումը հասնում էր 200 կմ/ժամի:
Տարերքի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ դեռ գտնվում են ժամանակավոր կացարաններում, որտեղ գուցեև ստիպված լինեն մնալ մինչև Նոր տարի:
Ընդհանուր առմամբ թայֆունից տուժել են 1,6 միլիոն մարդ, ավերվել են Վիզայան կղզիները՝ Ֆիլիպինների կենտրոնական մասում, ներառյալ զբոսաշրջային հանգստյան գոտիները։ Վնասվել է ավելի քան 260 հազար տուն, հոսանքազրկվել են երկրի մի շարք շրջաններ։
Իշխանությունները տարածաշրջանի ենթակառուցվածքին և գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատում են 21 միլիոն դոլար: