Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Հոկտեմբերի 27-ի գործով մութ անկյունները շատ են․ պետք է լինեն վճռական քայլեր

«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման պահանջը կապված չէ հեղափոխության հետ. հոկտեմբերի 27-ից սկսած՝ մինչև այսօր էլ այդ խնդիրը դրված է եղել, կասկածները միշտ էլ եղել են, և գործը վերաբացելու, ուսումնասիրելու, վերջակետ դնելու պահանջները միշտ են հնչել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների և հովանավորների մասով գործի վերաբացմանը:

Նա ընդգծեց՝ ցանկացած հանցագործություն պետք է ավարտվի բացահայտմամբ. «Լիարժեք, համակողմանի բացահայտումն է միայն վերջակետ դնում և փակում բոլոր տեսակի կասկածներն ու խոսակցությունները: Իսկ երկրի ճակատագրի վրա ազդեցություն ունեցող այնպիսի հանցագործություն, ինչպիսին հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտն էր, առավել ևս. այդ գործում պետք է մութ անկյուններ չմնան, կամ եթե լինելու են այդ մութ անկյունները, գոնե քիչ լինեն: Այստեղ այդ մութ անկյունները շատ են»:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ այս ընթացքը դրական կլինի, և կդրվեն վերջակետեր:

Անդրադառնալով այն հարցին, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործի քննությունը հանձնվել է ԱԱԾ-ին, Վարդան Հարությունյանը նշեց. «Այս հարցում մարդկանց մեջ եղած կասկածը անտեղի չէ, որովհետև սա այն նույն Ազգային անվտանգության ծառայությունն է, որը էր»:

Իրավապաշտպանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի գործը կարելի է բաժանել 2 փուլի. «Փուլ առաջին՝ երբ Ռոբերտ Քոչարյանը թույլ էր, չուներ հենարան, և փուլ երկրորդ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը ուժեղացավ: Առաջին փուլում ցուցմունքներ կային մի տիպի՝ տրված Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից, և երկրորդ փուլում, երբ Ռոբերտ Քոչարյանը հզորացավ, ամրապնդեց իր դիրքերը, այդ ցուցմունք տվող մարդիկ շատ արագ փոխեցին իրենց ցուցմունքները, ինչը մեծ կասկածներ է առաջացնում»:

Վարդան Հարությունյանը նշեց, որ իր բոլոր տարիների և բոլոր ժամանակների, այդ թվում նաև Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո տեղի ունեցած առնչություններից որևէ մեկը կասկածներ չի փարատել. «Ընդհակառակը՝ բոլոր առնչությունները նոր կասկածներ են առաջացրել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում