Սադո կղզում գտնված նավը շատ վնասված է, իսկ նավակողին կորեերեն մակագրություններ կան։
Ճապոնիայի առափնյա պահակախումը գտել է փայտե նավակ, մեջը՝ հինգ դիակ: Տեղի իրավապահները ենթադրում են, որ տուժածները Հյուսիսային Կորեայից են: Այս մասին գրում է Reuters-ը:
Առափնյա պահպանությունը կարողացավ նավին հասնել հայտնաբերելուց միայն մեկ օր անց:
Ըստ ոստիկանության, հայտնաբերվել են հինգ մարմին և երկու մարմնի գլուխներ: Իրավապահ մարմինները դեռ չեն պարզել՝ գլուխները մարմիններին են պատկանում, թե ոչ: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
Նավակողին կորեերեն տառեր են գտել: Ճապոնիայի լարվածությունը Հյուսիսային Կորեայի հետ կարող է բարդացնել դեպքի հետաքննությունը:
Ճապոնիայի ափերին նման «ուրվական նավերը» հազվադեպ չեն: Հիմնականում դրանք ԿԺԴՀ-ի փոքր ձկնորսական նավակներ են:
'Ghost boat' containing human remains washes up on Japanese island https://t.co/vMpbOHUzr5
— BBC News (World) (@BBCWorld) December 28, 2019