SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում այրվում է Mercedes մակնիշի 01 RF 101 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է նույն փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռաֆայել Ֆարխոյանին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում