Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի օգոստոսին 343 խոշոր հարկատուների կազմակերպություններում կատարվել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 51 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել են բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ՝
246.3 մլն. դրամի չափով: Սա երևում է ՊԵԿ-ի կողմից հրապարակված Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի` 2010թ. օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծականից: Ընդ որում, ստուգումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարների այս ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մոտ 49%-ով: