Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Ազգի արժանապատվությունը պետք չէ վիրավորել Թուրքիայի իշխանությանը հաճոյանալու համար

Դեկտեմբերի 11-ին, ընտրվելով Պոլսի Հայոց պատրիարք, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարեց, որ պատրիարքարանը նոր կազմով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով նոր համայնք կկերտի, քանի որ նորության կարիք կա՝ հոգեպես ու մտքով․»Մեր հաստատությունները նորոգվելու կարիք ունեն, իմ ընտրությունն առաջին քայլը պետք է լինի: Այսօր պատրիարք չընտրեցիք, աստծո և ազգի առաջին ծառա ընտրեցիք»,-հայտարարեց նորընտիր պատրիարքը համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների հետ հանդիպմանը։

Պատրիարքական երդման, գահակալության մեծ արարողությունը տեղի է ունենալու հունվարի 11-ին։ «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հատուկ ակնկալիքներ չունի նոր պատրիարքից․«Գահակալության արարողությունից հետո հիմա համայնքային հասատատությունների ընտրությունների խնդիրների հարցը կլուծվի, համայնքային ծխական խորհուրդների»,-ասաց նա։ Էստուկյանի խոսքով՝ դեռ վաղ է  գնահատել պատրիարքի աշխատանքը, ժամանակ է պետք։

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նշել է, որ ԱՄՆ-ն հարցն օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, բարոյական չէ:Բագրատ Էստուկյանը նկատեց, որ այսպիսի հայտարարությունների դեմ համայնքն ընդվզում է, ազգի արժանապատվությունը պետք չէ վիրավորել Թուրքիայի իշխանությանը հաճոյանալու համար։

Գաղտնիք չէ, որ Արամ սրբազան Աթեշյանը շատ սերտ հարաբերություններ ուներ իշխանության հետ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեռ այդ հարաբերությունները չի հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ․ «Որոշ ժամանակ անց պետք է լինի, մեկ օրում լինող խնդիր չի»,-հավելեց նա։ Համայնքը, նրա խոսքով, գոնե ուրախ է, որ Արամ Աթեշյանը չընտրվել․ «Իհարկե, նախընտրելին արդար ընտրություններ կայացնելն էր, որ բոլոր հոգևորականները մասնակցեին, բայց դա տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, այս դեպքում Մաշելյանն ավելի նախընտրելի է դառնում»,-նկատեց Էստուկյանը։

Նա հավելեց, որ Արամ Աթեշյանը պատրիարքի ընտրություններից հետո մեկուսացել է, թեև նրա համար ընտրության արդյունքներն անակնկալ չէր, սպասում էր այդպիսի արդյունքների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում