Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր զարգացումներ «Արաքս» բենզալցակայանի վրա ավազակային հարձակման ու աշխատակցի դաժան սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Լևոն Մելքոնյանի և Մկրտիչ Բաբայանի գործով դատական քննությունը:

Այս գործի դատական քննությունը սկսվել էր… 2016 թվականի հոկտեմբերից ու տևեց շուրջ 3 տարի 2 ամիս: Դատավճիռը հրապարակվեց  ողբերգական դեպքից  4   տարի անց…

Երկու երիտասարդները մեղադրվում էին նախնական համաձայնությամբ ավազակային հարձակման և ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7,8 և 175 հոդվածի 2-րդ մասի 1,4 կետերով: Մկրտիչ Բաբայանին մեղադրանք էր առաջադրված նաև ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 50-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Մելքոնյանը ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ զինծառայող, սպա, կոչումով՝ ավագ լեյտենանտ Մկրտիչ Բաբայանի հետ:

Հանցագործությունը կատարելու նպատակով նրանք նախապես ձեռք են բերել դիմակներ, հակագազ, ծալովի դանակ, երկու զույգ բժշկական ձեռնոցներ ու ատրճանակի տեսքով կրակայրիչ:

Որոշված օրը՝ դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք գնացել են Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ, ապա հարձակվել են բենզալցակայանի աշխատող Ավետիք Մարտիրոսյանի վրա:

Գումար են պահանջել, սակայն հանդիպել են Մարտիրոսյանի դիմադրությանը:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ըստ առաջադրված մեղադրանքի, Մելքոնյանն ու Բաբայանը կատարել են աշխատողի սպանությունը:

Համաձայն առաջադրված մեղադրանքին՝ Մկրտիչ Բաբայանը ատրճանակ-կրակայրիչի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին ու դեմքին: Իսկ Լևոն Մելքոնյանը, դրան զուգահեռ, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ տուժողին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող և սուր արյունահոսություն առաջացրած բազմաթիվ ծանր վնասվածքներ:

Այնուհետև Մելքոնյանն ու Բաբայանը, նկատելով, որ մոտենում են հարևան «Իբիցա» հյուրանոցի աշխատողները, դիմել են փախուստի:

Մկրտիչ Բաբայանը գնացել է իր ծառայության վայր, կատարել է ծառայական պարտականությունները: Նրա ծառայակիցները հետագայում զարմացել են՝ իմանալով, որ Մկրտիչը ծառայության ներկայանալուց առաջ ավազակային հարձակում էր կատարել…

Տուժող Ավետիք Մարտիրոսյանը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վնասվածքներից:

Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Բաբայանը գործով չպարզված աղբյուրից ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք՝ փամփուշտներ, որոնք նրա բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:

Կատարված հանցագործությունը ֆիքսվել է տեսանկարահանող սարքերով, ամբաստանյալները չեն ժխտել իրենց կողմից ավազակային հարձակման կատարումը:

Լևոն Մելքոնյանը նախաքննության ընթացքում և դատարանում  հայտնել է, թե ինքը տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, այդ դիտավորությամբ չէ, որ հարվածներ է հասցրել դանակով:

Մկրտիչ Բաբայանը սպանության մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ տուժողի մահը իր գործողությունների արդյունքում չէ, որ վրա է հասել, ինքը դանակով տուժողին ընդհանրապես հարվածներ չի հասցրել…

Երկու ամբաստանյալն էլ նախկինում երկու անգամ դատվել են, նրանց դատվածությունը մարված է: Նրանք ամուսնացած չեն:

Դեպքից առաջ Լևոն Մելքոնյանը  «Արաքս»  բենզալցակայանում աշխատել է 3-4 ամիս: Նա մի քանի անգամ աշխատանքի է ներկայացել ալկոհոլ օգտագործած վիճակում, ինչի պատճառով նրան ազատել են աշխատանքից: Լևոնը, ըստ դատարանում հարցաքննված վկաների,  բենզալցակայանի դրամարկղից նույնիսկ գումար էր վերցրել՝ 10-15 հազար դրամ: Աշխատանքից ազատվելուց հետո նա այդ գումարը չի վերականգնել:

Մկրտիչ Բաբայանը եղել է զինծառայող՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Նա Լևոն Մելքոնյանի հետ ծանոթացել է 2015թվականի օգոստոսին, երբ վերջինս որպես մսավաճառ աշխատում էր շուկայում:

Տուժող Ավետիք Մարտիրոսյանը «Արաքս» բենզալցակայանում նոր էր աշխատանքի ընդունվել, ընդամենը մի քանի օր էր աշխատում… Երբ Ավետիքն աշխատանքի է ընդունվել,  Լևոն Մելքոնյանն արդեն ազատված էր աշխատանքից, նրանք իրար հետ բենզալցակայանում չեն աշխատել:

Ավետիք Մարտիրոսյանը 47 տարեկան էր, ընտանիք ունի, երկու երեխա… Գործի քննության սկզբում տուժողի իրավահաջորդը Ավետիք Մատիրոսյանի հայրն էր, բայց դատական քննության ընթացքում նա, չդիմանալով որդու կորստին, մահացել է…

Ըստ քրեական գործի նյութերի՝ Մկրտիչ Բաբայանը Լևոն Մելքոնյանից պարտքով գումար էր խնդրել: Լևոնը հորից վերցրել է 30 հազար դրամ ու տվել է Մկրտիչին՝ հավատալով, որ նա պարտքը ժամանակին կվերադարձնի:

2015 թվականի դեկտեմբերի 20-ին Լևոնը զանգել է Մկրտիչին, խնդրել է հանդիպել: Հանդիպել են սրճարանում: Լևոնը խնդրել է, որ Մկրտիչը վերադարձնի 30 հազար դրամ պարտքը, բայց վերջինս ասել է, թե չի կարող, նյութական սուղ վիճակում է:

Լևոն Մելքոնյանն առաջարկել է հարձակում գործել իր նախկին աշխատավայրի՝ «Արաքս» բենզալցակայանի գիշերային աշխատողի վրա: Նա հայտնել է, թե գիշերային աշխատողի մոտ առնվազն 300-400 հազար դրամ է լինում: Կարող են հարձակումը գործել գիշերվա ժամը 4-5-ի միջակայքում, երբ շարժը բենզալցակայանում բավական  պասիվ  է, երկրորդ աշխատողն էլ  քնած է լինում:

Պայմանավորվել են՝ ինչքան գումար հափշտակեն, հավասար կիսելու են:

Պայմանավորվել են նաև, որ հարձակման գնալիս պետք է զինված լինեն՝ աշխատողին վախեցնելու, հարկ եղած դեպքում՝ դիմադրությունը կոտրելու համար:

Նախնական պայմանավորվածությունից հետո խանութից 1500 դրամով երկու դիմակ են գնել: Մկրտիչ Բաբայանն իրենց տանից վերցրել է հակագազ, մոտ 10 սմ շեղբով դանակ, Լևոն Մելքոնյանը վերցրել է  ատրճանակի տեսքով կրակայրիչ:

Նրանք գնացել են Նորքի զանգվածում գտնվող «Սպիտակ տուն» հյուրանոցային համալիր, սենյակ են վարձել, գնել են մեկ շիշ օղի, հինգ-վեց շիշ գարեջուր:

Զանգել, կանչել են ևս երկու ընկերոջ, որոնք իրենց հետ  շամպայն են բերել: Քառյակը հյուրանոցում խմել է: Այնուհետև հյուրերը գնացել են, Մկրտիչ Բաբայանը մի քիչ քնել է, ապա ատրճանակի տեսքով կրակայրիչը սև կպչուն ժապավենով «նմանեցրել են» իսկական ատրճանակի ու երկուսով կեսգիշերն անց դուրս են եկել հյուրանոցից, պատահական տաքսիով, որի վարորդը գործով վկա է, գնացել են «Երևան Սիթի» սուպերմարկետ, որի տարածքում գործող դեղատնից գնել են երկու զույգ դեղին գույնի բժշկական ձեռնոց: Դրանից հետո տաքսիով գնացել են Մյասնիկյան պողոտա, իջել են կենդանաբանական այգու դիմացի կանգառում, անցել են փողոցը, հայտնվել են կենդանաբանական այգու կողքին գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ:

Մինչև գետնանցումից դուրս գալը Մկրտիչ Բաբայանը դեմքը քողարկել է դիմակով, Լևոն Մելքոնյանը՝ հակագազով: Մկրտիչ Բաբայանը վերցրել է ատրճանակի տեսքով կրակայրիչը, իսկ Լևոն Մելքոնյանը՝ դանակը: Նրանք հագել են բժշկական ձեռնոցները՝ դեպքի վայրում մատնահետքեր չթողնելու համար: Լևոնն ասել էր, որ բենզալցակայանի տարածքը տեսահսկվում է, դրա համար նրանք առաջին հերթին քողարկել են դեմքերը:

Բենզալցակայանի աշխատող Ա. Մարտիրոսյանը կանգնած էր հերթապահների սենյակի մուտքի մոտ: Առաջինը նրա վրա հարձակվել է Մկրտիչ Բաբայանը, սպառնացել է ատրճանակի տեսքով կրակայրիչով ու պահանջել է իրենց հանձնել կայանում առկա գումարները:

Մարտիրոսյանը չի ենթարկվել Բաբայանի պահանջին, փորձել է դիմադրել: Այդ պահին մոտեցել է նաև Լևոն Մելքոնյանը՝ հակագազով քողարկված ու դանակով զինված:

Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Բաբայանը կրակայրիչ-ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժող Մարտիրոսյանի գլխին ու դեմքին, թուլացրել է նրա դիմադրությունը: Այդ ընթացքում, հանցընկերոջ գործողությունները լրացնելով՝ հարձակման է անցել նաև Լևոն Մելքոնյանը՝ նա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մարտիրոսյանի կրծքավանդակի ձախ կեսի ու ձախ ձեռքի շրջաններին:

Մկրտիչ Բաբայանը բռնել է Մարտիրոսյանի հագուստից, նրան քարշ է տվել դեպի լցակայանի երկրորդ մասնաշենք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը իր վրա հարձակվողներին հարվածներ չի հասցրել, նա միայն խնդրել է դադարեցնել հարձակումը, ասել է, որ տարածքը տեսահսկվում է: Սակայն հարձակվողները շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել Ա. Մարտիրոսյանին ու պահանջել  են լցակայանում եղած գումարները հանձնել իրենց:

Աղմուկն այնպիսին է եղել, որ հարևանությամբ գործող «Իբիցա» հյուրանոցի անվտանգության աշխատողը լսել ու եկել է բենզալցակայանի մոտ, տեսել է, որ երկու հոգի հարվածներ են հասցնում լցակայանի աշխատողին, գոռացել է՝ բա՛ց թողեք: Մկրտիչ Բաբայանը շրջվել, տեսել է մոտեցած անձնավորությանը, կրակայրիչ ատրճանակը պահել է նրա ուղղությամբ, բայց, քանի որ ձեռքինը սոսկ կրակայրիչ էր, բաց է թողել տուժող Մարտիրոսյանին ու կտրուկ դիմել է փախուստի՝ այսպիսով՝ որևէ գումար չհափշտակելով: Բաբայանի փախուստը տեսնելով՝ փախուստի է դիմել նաև Մելքոնյանը:

Նրանք վազել են Մյասնիկյան պողոտան ի վեր: Ճանապարհին դեն են նետել բժշկական ձեռնոցները, որոնց վրա ոչ միայն տուժողի, նաև իրենց արյունը կար՝ հարձակման պահին վնասվել էր ինչպես Մելքոնյանի, այնպես էլ Բաբայանի ձեռքը…

Պատահական տաքսիով նրանք հասել են «Մոնումենտ», այնտեղից մեկ այլ տաքսիով վերադարձել են «Սպիտակ տուն» հյուրանոցի իրենց սենյակ: Լվացվել, իրենց կարգի են բերել ու դուրս են եկել հյուրանոցից: Մկրտիչ Բաբայանը գնացել է ծառայության…

Տուժող Ա. Մարտիրոսյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է արյան սուր կորստից ու կենսական կարևոր օրգանների՝ սրտի, սրտապարկի, թոքի, բազկի երակների վնասումների արդյունքում…

Հաջորդ օրը Մելքոնյանն ու Բաբայանը հանդիպել են այգում: Մելքոնյանն ասել է, որ բենզալցակայանի աշխատողը հիվանդանոցում մահացել է: Նրանք այգու աղբամաններից մեկն են նետել կրակայրիչ-ատրճանակը, դանակը…

2 օր անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Բաբայանն ու Մելքոնյանը բերման են ենթարկվել… Հանցագործությունը բացահայտվել է…

Լևոն Մելքոնյանը որպես կասկածյալ տված ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել ինչպես ավազակային հարձակման, այնպես էլ սպանության համար: Նշել է, որ ինքը հարձակման ժամանակ ձեռքով այնպես էր բռնել դանակի շեղբը, որ 10 սմ շեղբից միայն 2 սմ էր բաց, այդքանով է հարվածել՝ մտածելով, թե շատ խոր վնասվածքներ չի պատճառի… Մելքոնյանը նկարագրել է  հարձակումը, նշել է, թե իրենք պատրաստ էին բենզալցակայանի աշխատողի դիմադրության դեպքում նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել, անգամ՝ կյանքից զրկել նրան…

Հաջորդ՝ որպես մեղադրյալ տված ցուցմունքում Լևոն Մելքոնյանն արդեն չի ընդունել տուժողին սպանելու նախնական դիտավորությունը, նշել է, թե սպանության դիտավորություն չի ունեցել, հատուկ այնպես է հարվածել, որ խոր վնասվածքներ չպատճառի: Կրծքավանդակի խոռոչ թափանցող ու կենսական կարևոր օրգանները վնասած հարվածները չի հասկանում, թե ինչպես կարող էին պատճառվել, սպանությունը չէր մտնում իր դիտավորության մեջ: Լևոն Մելքոնյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն ավազակային հարձակման համար, ընդունել է, որ դանակով ինքն է հարվածել, բայց նշել է, թե հարվածել է վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, բայց այդ վնասվածքների հետևանքով տուժողը մահացել է:

Մկրտիչ Բաբայանը որպես կասկածյալ տված ցուցմունքում նշել է, թե Լևոն Մելքոնյանի հետ պայմանավորվել են «ցանկացած գնով հասնել իրենց նպատակին»՝ գումար հափշտակել  և հավասար կիսել: Բաբայանը նշել է, որ առաջինն ինքն է մոտեցել բենզակայանի աշխատողին, նրան վախեցնելու համար բռնել է նրա բերանը: Նա կծել է իր մատը, ինքն այդ պատճառով է կրակայրիչի կոթով հարվածել նրա գլխին: Իր ձեռքը վնասվել ու արյուն է հոսել…

Ինքը նկատել է, որ Մելքոնյանն ինչ-որ շարժումներ է կատարում՝ հավանաբար նույնպես հարվածում էր…

Որպես մեղադրյալ տված ցուցմունքում Մկրտիչ Բաբայանը չի ընդունել շահադիտական դրդումներով, նախնական պայմանավորվածությամբ սպանության մեղադրանքը, իրեն մեղավոր է ճանաչել միայն ավազակային հարձակման ու ապօրինի ռազմամթերք պահելու համար: Բաբայանը նշել է, թե որպես կասկածյալ ցուցմունք տալու ժամանակ ճիշտ չի նշել, թե պայմանավորվել էին «ցանկացած գնով» հասնել իրենց նպատակին՝ գումար հափշտակելուն: Բացի այդ, ինքը չի տեսել, որ Լևոն Մելքոնյանը տուժողին հարվածներ է հասցրել դանակով…

Գործով մեղադրող դատախազը դատաքննության ավարտին հաստատված էր գնահատել  ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը դիտվել էր որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Մեղադրողը դատարանի  ուշադրությունը հրավիրել էր սպանության ժամանակ Լևոն Մելքոնյանի առանձնապես ակտիվ դերի վրա՝ նշելով, թե տուժողի մահվան պատճառ դարձած հարվածները առանձին դաժանությամբ հասցրել էր հենց Մելքոնյանը:

Մեղադրողն ընդգծել էր՝ տուժողը մահացել է միայն այն պատճառով, որ գտնվել է իր աշխատավայրում: Մելքոնյանն ու Բաբայանը ցանկացել էին «հեշտ եղանակով» գումար ձեռք գցել, իրենց նյութական խնդիրների պատճառով նրանք կանգ չէին առել մարդուն կյանքից զրկելու առաջ, կշեռքի  նժարին էին դրել 30 հազար դրամն  ու մարդկային կյանքը: Նրանք, ըստ մեղադրողի, հանցագործությունը նախապատրաստելիս ավելի շատ գումարներ էին ծախսել, քան 30 հազար դրամն էր: Շահադիտական դրդումներով մարդուն կյանքից զրկելուն ուղղված հանցագործությունները, ըստ դատախազի, հանրությունը չպետք է հանդուրժի, այդ հանցարարքները պետք է պատժվեն խստագույնս:

Մեղադրող դատախազը միջնորդել էր՝ Մկրտիչ Բաբայանին վերջին հաշվով դատապարտել 23 տարի, իսկ Լևոն Մելքոնյանին՝  25 տարի ազատազրկման:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեպքից 4 տարի անց հրապարակեց այս գործով դատավճիռը:

Դատարանը Լևոն Մելքոնյանին ու Մկրտիչ Բաբայանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքների համար:

Լևոն Մելքոնյանը վերջին հաշվով դատապարտվեց 22 տարի, Մկրտիչ Բաբայանը՝ 21 տարի ազատազրկման:

Պատիժների սկիզբը՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում