Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Չի կարելի երկար ժամանակ ժողովրդին խոստումներով ու հույսերով պահել. 2020-ը պետք է լինի կոնկրետ գործողությունների տարի

«Թավշյա հեղափոխության երկրորդ տարին ենք ավարտում։ Որոշ բարելավումներ, բարեփոխումներ եղան, կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցվեց, բայց հեղափոխական ուժից սպասելիքներ շատ կան։ Ե՛վ Սփյուռքը, և՛ հայաստանյան ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի նոր կառավարությունից, որոնք դեռ չեն իրագործվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով 2019 թվականը՝ ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը պետք է արագացնի բարեփոխումները, որ ժողովուրդը մեկ անգամ ևս չհուսախաբվի, չհիասթափվի։ «Իսկ ժողովրդի հիմնական սպասելիքները կապված են տնտեսության հետ։ Ժողովուրդն իր կյանքում, իր առօրյայում պետք է փոփոխություն տեսնի, նոր աշխատատեղեր բացվեն, մարդկանց եկամուտները ավելանան, աշխատավարձերը բարձրացվեն։ Հեղափոխությունից հետո խանդավառությունը մեծ է, և ժողովուրդը հավիտյան չի կարող սպասել։ Խոստումները, որոնք խանդավառեցին մարդկանց, պետք է իրականություն դառնան թեկուզ որոշ չափով։ Արդեն հեղափոխության երկրորդ տարին է ավարտվում, չի կարելի երկար ժամանակ ժողովրդին խոստումներով ու հույսերով պահել։ Կոնկրետ գործողությունների ժամանակ է եկել, և սկսվող տարին պետք է հենց այդ կոնկրետ գործողությունների ժամանակը դառնա»,- ընդգծեց Սասունյանը։

Մեր զրուցակիցը 2019-ում կարևոր ձեռքբերում է համարում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունումը, թեև նշում է, որ ցեղասպանությունը երկար տարիներ ի վեր ճանաչվել է ԱՄՆ կառավարության կողմից.«ԱՄՆ կառավարության կողմից նույնիսկ մի քանի անգամ է ճանաչվել ցեղասպանությունը, պարզապես մեր ժողովուրդն անտեղյակ է դրանից։ Հերթական անդամ, երբ իմացան, որ ԱՄՆ կոնգրեսը ճանաչել է ցեղասպանությունը, չափազանց խանդավառվեցին՝ չիմանալով, որ 1975-ից ի վեր, սա արդեն երրորդ ճանաչումն է։ Հակառակ դրան, ես ուրախ եմ, որ այդ ճանաչումը եղավ, այն խանդավառություն է առաջացնում մեր ժողովրդի մոտ և մեր երիտասարդները իրենց նվիրում են հայ դատի աշխատանքներին ավելի ոգևորված ձևով։ Մեր ժողովուրդը պետք ունի կոնկրետ արդյունքների, կոնկրետ հաղթանակների։ Չի կարելի տասնամյակներ շարունակել առանց արդյունք ցույց տալու»,-ընդգծեց Սասունյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին արդեն ԱՄՆ սենատի կողմից առանց վերապահումների ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը, Սասունյանը համարում է  անցնող տարում ամենամեծ հաջողությունը.«Ամերիկյան սենատը երբեք չէր ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Շատ կարևոր էր Սենատի կողմից ճանաչումը։ ԱՄՆ սենատի կողմից ցեղասպանության ճանաչումը  այս տարվա ամենամեծ հաջողությունն է»,-եզրափակեց Սասունյանը։

Նշենք, որ անցնող տարում ԱՄՆ սենատում երեք անգամ վետո կիրառվեց ցեղասպանության բանաձևը օրակարգ բերելու հարցով։ Սակայն դեկտեմբերի 12-ին պատկերը փոխվեց։ «ԱՄՆ Սենատի 150 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։ Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին եւ համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ #Այլեւս երբե՛ք»,- սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո գրել էր վարչապետը Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում