Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի միջազգային կշիռը ավելացել է. հեղափոխությունից հետո Հայաստանը դարձավ մի երկիր, որին հետևում էին ամբողջ աշխարհում, հասկանում էին այստեղ գործընթացների կարևորությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը՝ ամփոփելով 2019 թվականը։
«Հայաստանը դարձավ մի երկիր, որը շատ բան փոխող գործոն է գոնե մեր տարածաշրջանում։ Իսկ կոնկրետ այս տարվա նվաճումն այն է, որ մեր գործընկերների մոտ, թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում, թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, մենք կարողացանք ներկայանալ մեր նախապատվություններով, մեր ռազմավարությամբ։ Հայաստանն ընկալելի դարձավ իր բոլոր գործընկերների համար»,-ընդգծեց Զոլյանը։