Ֆրանսիայի հասարակական տրանսպորտի աշխատակիցները դեկտեմբերի 28-ին կրկին շարունակել են բողոքի ակցիաները, չնայած առջևում տոնական օրեր են: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ գործադուլը հետք է թողել ճեպընթաց գնացքների աշխատանքի վրա: Գնացքների միայն 60 տոկոսն է սահմանված երթուղին սպասարկում: Բացի դրանից, փակվել են մետրոյի մի քանի ուղղություններ: Փարիզի արվարձաններում հասարակական տրանսպորտը խափանումներով է աշխատում:
Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը նշել է, որ ամեն դեպքում իրավիճակի հանգուցալուծման նշաններ տեսնում է, քանի որ նախորդ օրերին տրանսպորտի խափանումներն ավելի շատ են եղել:
Գործադուլն անցկացվում է արդեն մի քանի շաբաթ: Աշխատողները բոյկոտում են կառավարության սահմանած կենսաթոշակային նոր բարեփոխումները: