Նյու Յորքի մի համալսարանի սրտաբան պնդում է, որ Apple-ն օգտագործում է սրտի զարկերը հետևելու իր արտոնագրած մեթոդը և մտադիր է փոխհատուցում ստանալ դրա համար, հայտնում է Bloomberg-ը:
«Դոկտոր Ջոզեֆ Վիզելը, որը դասավանդում է Նյու Յորքի բժշկական դպրոցում, ուրբաթ օրը Բրուքլինի դաշնային դատարանում դատական հայց է ներկայացրել տեխնոհսկայի դեմ»,- գրում է գործակալությունը:
Վիզելը պնդում է, որ Apple ժամացույցները, որոնք սենսորի օգնությամբ վերահսկում են սրտի բաբախյունը և անկանոն զարկերի դեպքում՝ հաղորդում, վերցրել են սրտի անկանոն ռիթմերը հայտնաբերելու իր արտոնագրած մեթոդը: Ըստ նրա, այդ հայտնագործությունը նորամուծություն էր նախասրտի ֆիբրիլյացիայի՝ սրտի ռիթմի խանգարման մի տեսակի ոլորտում։
Սրտաբանը հայտնեց, որ առաջին անգամ ընկերության հետ կապ է հաստատել 2017-ի սեպտեմբերին՝ Apple-ին իր արտոնագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելով: «Apple-ը հրաժարվեց ինքնակամ համագործակցել. այդ դեպքում դատական գործընթացից հնարավոր կլիներ խուսափել», – ասված է Վիզելի հայտարարության մեջ:
Այժմ նա մտադիր է դատի տալ ընկերությանը՝ հեղինակային իրավունքի խախտման և փոխհատուցում ստանալու համար, բացի դրանից, հայցի բավարարման դեպքում նույնիսկ կարող է արգելել դրա օգտագործումը։