2019-ը կարևոր տարի էր թե՛ տարածաշրջանային գործընթացների առումով, թե՛ Հայաստանի Հանրապետության համար՝ տարբեր երկրների հետ հարաբերությունների առումով: Տարին բուռն էր ամբողջ տարածաշրջանում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արաբագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար տարածաշրջանում ընթացող գործընթացների առումով 2019-ի ամենակարևոր ձեռքբերումը Սիրիայում մեր Հումանիտար առաքելության արդյունավետ գործունեությունն էր, ինչը բարձր գնահատանքի է արժանացել:
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում բավականին ակտիվ գործընթացներ են տեղի ունեցել. «Մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների բազմավեկտոր փոխացելություններ են տեղի ունեցել, և տարբեր ուղղություններով զագացման հնարավորություններ են ստեղծվել, որոնց ուղղությամբ պետք է հետևողականություն դրսևորել և կոնկրետ քայլեր իրականացնել 2020-ին»:
Արևելագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքի հետ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել բազմակողմ և երկկողմ հարաբերությունները և փորձել համագործակցել:
Մանրամասն՝ տեսանյութում։