2019 թվականը խորհրդարանում բավական ծանրաբեռնված էր։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ամփոփելով 2019 թվականը։
«Խորհրդարանական երկրներում պետաիրավական հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների ոլորտում առաջամարտիկը պետք է լինի, բայց մենք դեռեւս հին իներցիայով ենք շարժվում, որ այդ բարեփոխումների բնագավառում դեռեւս գործադիր իշխանությունն է ռազմավարական ուղենիշները սահմանում եւ դրա հետ կապված օրենսդրական ակտերը բերում պետաիրավական հանձնաժողով քննարկման։ Այս տեսանկյունից մենք դեռ շատ բան ունենք անելու»,-ասաց նա՝ նկատելով, որ օրենդրական ակտերի 60-70 տոկոսը կառավարությունն է ներկայացրել։