2019 թվականը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի աշխատանքը միանշանակ ձախողված չէ, թեև իհարկե, կարելի էր ավելի արդյունավետ աշխատել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ամփոփելով 2019 թվականը:
«Ինչ վերաբերում է հասարակության սպասումներին, ապա դրանք շատ բազմաշերտ են: Սխալ կլինի պնդել, որ ամբողջ հասարակությունը միատարր սպասումներ ունի: Դրանք շատ անգամ նույնիսկ միմյանց հակասող են: Այդ առումով, կարծում եմ՝ հասարակության մի մասի սպասելիքներն արդարացրել ենք, մի մասի սպասելիքները միգուցե արդարացրել ենք ավելի շատ, քան սպասում էին: Վստահաբար, որոշ մասի սպասելիքները չենք արդարացրել, ինչը նորմալ է և առողջ հասարակության մասին է խոսում»,-ընդգծեց նա: