Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտնի դերասան Թոմ Հենքսին պատվավոր քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:
Հենքսը Հունաստանի մեծ երկրպագու է: Նա ամուսնացած է հունական ծագում ունեցող դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ: Դերասանը հունական Անտիպարոս կղզու վրա առանձնատուն ունի, որտեղ անցկացնում է ամառային արձակուրդները:
«Ես 110 տոկոսով հույն եմ՝ ավելի հույն, քան հենց հույնը»,- ժամանակին ասել է նա: