Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ներկայացրել է թուրքական առաջին էլեկտրամոբիլը և շնորհանդեսի ժամանակ անձամբ է նստել մեքենայի ղեկին:
Էրդողանը շնորհանդեսի օրը «պատմական» է անվանել Թուրքիայի համար, քանի որ երկիրը 1961 թվականից ի վեր սեփական մեքենաներ չի արտադրել: Նրա խոսքով, նոր քրոսովերը չի վնասի շրջակա միջավայրին:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ մինչև 2022 թվականը ամբողջ երկրում կստեղծվեն էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ: Նույն թվականին նախատեսվում է այդ մեքենաների վաճառքի մեկնարկը: