Թուրքիայի նախկին արտգործնախարար, փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ 2020թ-ի հունվարին պատրաստվում է կուսակցություն ստեղծել:
Կուսակցության անունը դեռ հայտնի չէ: Բաբաջանի խոսքով, այն որոշելու է ժողովուրդը․ թե ինչ եղանակով, հայտնի չէ:
Բաբաջանը նշել է, որ իր կուսակցությունը լավ կադրեր է ունենալու․ «Մեր կուսակցությունը չի լինելու մեկ մարդու կուսակցություն, քանի որ նման կուսակցություն արդեն կա, – հայտարարել է նա՝ ակնարկելով Էրդողանի կուսակցությունը:
Հիշեցնենք, որ Բաբաջանը նախկինում եղել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, ապա լքել է այն՝ ծրագրելով հիմնել նոր կուսակցություն: