Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Միակ իշխանությունը, որ չի խոսում հող հանձնելուց. Մասիս Մայիլյանը հստակ գծեց գողապետության ու հեղափոխության միջև եղած գիծը

«Հայաստանի ներկա իշխանությունները երևի միակն են, որ ընդհանրապես հող հանձնելու մասին չեն խոսել»,- արձանագրել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ դա ավելի շատ ներքին շահարկման թեմա է. «Դա անհեթեթություն է և ներքին քաղաքական շահարկումների թեմա է: Բայց ես կխոսեմ իմ դիրքորոշման մասին՝ որպես արտգործնախարար և հավանական թեկնածու: Նաև մենք ունենք այսօր գործող մեր ծրագիրը, որով առաջնորդվում ենք, և այդ ծրագրի մեջ գրված է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման փաստի ճանաչման վրա, այսինքն՝ մինչև այդ ոչ թե ինքնորոշման իրավունքի, մենք այդ իրավունքն ունենք և այդ իրավունքն արդեն իրացրել ենք, այդ իրացման փաստն այն է, որ ստեղծվել է Արցախի Հանրապետությունը, այսինքն՝ այս ամբողջ գործընթացը պետք է հիմնված լինի դրա ճանաչման վրա, որովհետև դա է էությունը հակամարտության»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համաձայն է Մասիս Մայիլյանի այն դիտարկման հետ, որ այս իշխանությունները միակն են, որ չեն խոսում հող հանձնելու մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով այն հարցը, թե ինչու են իշխանությունները թիրախավորվում հենց այդ հարցում և ինչպե՞ս է ինքը գնահատում Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, քաղաքագետն ասաց. «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցում իշխանությունները լավ են գործում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը և շարունակում է այդ գիծը։ Ուրիշ հարց է, որ նաև այլ ինստիտուտներ պետք է ավելի ակտիվ աշխատեն, որ վարչապետի բարձրացրած հարցը հնչեղություն ստանա։ Խոսքս արտգործնախարարության և այլ ինստիտուտների մասին է։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել՝ վստահության մթնոլորտ ստեղծելու շուրջ։ Վստահություն, համագործակցություն տարբեր մակարդակներում՝ լրագրողներ, հասարակական գործիչներ, պաշտոնյաներ. այս հարցում Փաշինյանը բավականին ակտիվ է։ Գիտեք նաև իր առաջ քաշած հայտնի բանաձևը, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Հենց այն, որ ինքն այդ մոտեցում նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել, բերեց նրան, որ Բրատիսլավայում Ադրբեջանը փորձեց նախքան Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը փոխել տենդենցները, որոնք հօգուտ Հայաստանի էին։ Հիշում եք, որ նախքան այդ հանդիպումը իրենք տարածել էին Ադրբեջանի արտգործնախարարության դիրքորոշումը, թե ինչպես են իրենք տեսնում հակամարտության լուծումը։ Իրենք ուզում էին ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել ու իրենք ուզում են վերադառնալ նախկին տարբերակներին»։

Գրիգորյանը նաև հիշեցնում է օգոստոսին Ստեփանակերտում Փաշինյանի արած հայտարարությունն առ այն, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ». «Այդ ուղերձը ես շատ կարևոր եմ համարում, թեպետ ֆորմալ իմաստով այն հակասում է առաջին երկուսին։ Նա այդ ուղերձը հղում է Ադրբեջանին՝ ասելով, որ թե այն դրական երկու ուղերձները դու չլսես, մենք, ի վերջո, կսկսենք միավորել Արցախն ու Հայաստանը, կգնանք միացման ճանապարհով։ Իսկապես ես համաձայն եմ Մասիս Մայիլյանի հետ, որ Փաշինյանի պլաններում զիջում, տարածքների հանձնում չկա։ Դա ակնհայտ երևում է իր բոլոր հայտարարություններից։ Նա խնդիր է դնում՝ վստահության մթնոլորտ ստեղծել և հետո, չգիտեմ քանի տարի հետո կնստեն ու կխոսեն տարբեր հարցերից։ Իրոք սա առաջին իշխանությունն է, որ նման պլաններ չունի»։

Թե ինչու են նախկիններն աղմկում հենց այս հարցի շուրջ, քաղաքագետը հստակեցնում է. «Դուք գիտեք, որ վերջին ժամանակահատվածում մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, որ այո՛, Սերժ Սարգսյանը ուզում էր ինչ-որ տարածքներ հանձնել, գնում էր այդ ճանապարհով, ու փաստորեն հաստատվում են այն կարծիքները, որ իրոք նախկին իշխանությունները նման պլաններ ունեին։ Ես կարծում եմ, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակումը՝ նրան ուղղված մեղադրանքները տարածքներ հանձնելու հետ կապված, հենց դրան է միտված՝ ուշադրությունը նախկիններից շեղել դեպի Նիկոլ Փաշինյան։ Նախկին պաշտոնյաները փաստորեն բացում են այն խայտառակ իրողությունը, որի մասին մենք՝ փորձագետներս, հասկանում ու վերլուծում էին։ Իրենք հիմա փաստեր են ներկայացնում»։

Մեր այն դիտարկմանը, թե Փաշինյանի մոտեցումները դրական արձագանք չեն ստանում Բաքվում, և իրենք շարունակում են ընդհանրապես չընդունել, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ և ուր մնաց ընդունեն, որ հակամարտության կարգավորման հարցում նրանց ձայնը ևս լսելի լինի, քաղաքագետն արձագանքեց. «Հենց դրա համար նա այդ հարցերը դնում է՝ ստուգելու, Բաքուն ինչ-որ բանի պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Բաքվի արձագանքը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններին իրենց դիմակը պատռում է, ցույց տալիս, որ իրենք ոչ մի զիջումների պատրաստ չեն։

Դա շատ կարևոր է միջազգային հանրության համար։Միջազգային հանրությունը ևս հասկանում է, որ բան չի փոխվել իրենց մոտ։ Նիկոլ Փաշինյանը բացահայտում է Ադրբեջանին միջազգային հանրության համար։ Միանշանակ, սա ենթադրում է, որ մեզ վրա ոչ մի ճնշում չի լինի, հակառակը՝ ճնշումներ կլինեն Ադրբեջանի վրա։ Միջազգային հանրություն ասելով՝ մենք լուրջ հասկացություն նկատի ունենք՝ հզոր պետություններ, հզոր կառույցներ։ Երբ Ադրբեջանը մերժում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները, ավտոմատ սա նշանակում է, որ ճնշումներ կլինեն Ադրբեջանի և ոչ մեզ վրա»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս համակարծիք է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրինյանն ասաց. «Հայրենիքը տարածք է, հո մարդը չէ՞, եթե տարածք չկա՝ չկա նաև հայրենիքը։ Երևի ազնիվ մարդ է Մասիս Մայիլյանը, որ այդ մասին բարձրաձայնում է։ Հետո՝ նա եղել է բանակցությունների մեջ, քաջատեղյակ է, ներքին խոհանոցից գիտի՝ որտեղ է դավաճանությունը և որտեղ հայրենապաշտությունը»։

Ըստ Շիրինյանի՝ բնական է, որ նախկինները նոր իշխանություններին պետք է թիրախավորեն հենց այդ հարցի շուրջ. «Որովհետև գողապետություն է, հեղափոխությունը բռնեց նրանց այն կետի վրա, որտեղ իրենք թույլ էին։ Սա ընդամենը անցյալի ճիչ է, ուրիշ ոչինչ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Մասիս Մայիլյանը հստակ գծեց գողապետության ու հեղափոխության միջև եղած գիծը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում