Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:20-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 GG 402 համարանիշի ավտոմեքենայով Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի սոճիների եւ հայտնվել ծառերի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Սերգեյ Ս.-ն, ուղեւորներ, նրա համագյուղացիներ, 25-ամյա Ռազիկ Ա.-ն, 34-ամյա Արտակ Ա.-ն, 23-ամյա Համայակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: