Դենիս Մելենբերգին 39 միլիոն դոլար փոխհատուցում կվճարեն ամերիկյան Boeing ընկերության գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի նրա պարտականությունները դադարեցնելու համար, հաղորդել է ABC-ն՝ սեփական աղբյուրին հղումով:
Հեռուստաընկերության տվյալներով, Մելենբերգին, որի հրաժարականը պայմանավորված էր երկու Boeing 737 MAX ինքնաթիռների վթարի հետ կապված սկանդալով, փոխհատուցում կստանա նրա հետ աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար: Ըստ հեռուստաընկերության աղբյուրի, Մելենբերգին 39 միլիոն դոլարի չափով «ոսկե պարաշյուտը» վճարվելու է արժեթղթերի և բաժնետոմսերի տեսքով:
Նշվում է նաև, որ վթարի հետևանքով զոհված 346 ուղևորներից յուրաքանչյուրի հարազատները 144.5 հազար դոլար փոխհատուցում կստանան Boeing-ից: