Ճապոնիայի կառավարությունն Օմանի ծոցի գոտի կուղարկի Ինքնապաշտպանության ուժերի Էսկադրային ականակիր: Այդ մասին հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:
Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 27-ին նախարարների կաբինետի նիստում:
Բացի Էսկադրային ականակրից, ծոց կուղարկեն պարեկային ինքնաթիռ՝ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման համար: Պարեկման գոտին սահմանափակված է Արաբական ծովի հյուսիսային մասով և Ադենի ծոցով: Նշվում է, որ նավն ու ինքնաթիռը չեն մտնի Հորմուզի նեղուց կամ Պարսից ծոց: