Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Պետական կառավարման մարմինները արջի ծառայություն են մատուցում վարչապետին. որոշ մասը պատրաստ չէ թափանցիկ աշխատաոճի

Մենք ցանկանում ենք հասնել մեր հռչակած նպատակներից կարևորագույնին կամ կարևորներից մեկին՝ հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության: Այդ մասին նախօրեին կառավարությունում լրատվամիջոցների համար կազմակերպված նախատոնական ընդունելության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ հանկարծ չմտածեք, թե կառավարության գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար, որովհետև ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որևէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել: Չնայած այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած պահի օրվա մեջ 24 ժամ հասանելի է լինում վարչապետին, բայց դա չի նշանակում, որ ով էլ լինի, այդ ամբողջ ինֆորմացիային կարող է տիրապետել: Եվ, հետևաբար, լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ»,-ասաց վարչապետը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ կառավարությունը, կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ, առավել կարող, առավել պատասխանատու և հաշվետվողական իրենց գործունեության մեջ: «Ես ուզում եմ ընդգծել, որ իր բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ, ես շատ կարևոր եմ համարում այն գործունեությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են լրատվամիջոցները»,- ընդգծեց վարչապետը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հակադարձում է վարչապետին՝ պետական կառավարման համակարգը շատ հեռու է թափանցիկությունից, թափանցիկ գործելաոճից, ուր մնաց՝ հասնի 100 տոկոս թափանցիկության: Դոյդոյանը սեփական օրինակով է ասածը հիմնավորում. շրջակա միջավայրի նախարարություն բազմաթիվ հարցումներ են ուղարկել, կոնկրետ հարցադրումներ են արել, պատասխաններ պահանջել, բայց ստացել են ընդամենը միջազգային մի փաստաթղթից անգլերեն լեզվով հղում։ «Հիմա, եթե պետական մարմինը՝ նախարարությունը այս ձևով է պատասխանում մասնագիտական կազմակերպությանը, ես պատկերացնում եմ, թե լրագրողներին ոնց են պատասխանում՝ լղոզած, ընդհանուր, անիմաստ: Մենք 6 հարց ենք առաջադրել, բայց իրենք մեզ մի անգլերեն լեզվով հղում են տվել: Սա արհեստական իրավիճակ է ստեղծում:

Դրա համար, երբ վարչապետը նման հայտարարություններ է անում, լավ կլինի ծանոթանա, թե ինչքանով են իրեն ենթակա պետական կառավարման մարմինները աշխատում: Վարչապետի հայտարարության հետևից գնացողներ պետք է լինեն: Հարց է առաջանում՝ ունի՞ վարչապետը համապատասխան կադրեր, աշխատակիցներ, որ իր այդ ցանկությունը առաջ տանեն, կյանքի կոչեն: Ես խիստ կասկածում եմ դրանում: Շատ հաճախ անգամ արջի ծառայություն են մատուցում: Լրիվ հակառակն են անում որոշ աշխատողներ»,- ասաց Դոյդոյանը՝ հավելելով, որ գերատեսչությունները չեն ուզում սովորել բաց, թափանցիկ աշխատաոճին: Երբ իրենց մի անհարմար հարց ես ուղղում, խնդիրները սկսվում են: Օրերով, ամիսներով ձգձգվում է հարցման պատասխանը և, ի վերջո, որևէ սպառիչ պատասխան չի լինում։ «Այնպես որ, պետական կառավարման համակարգը բացարձակ պատրաստ չի ժամանակին լիարժեք արձագանքելու լրատվամիջոցների, ՀԿ-ների հարցումներին, պատրաստ չեն աշխատել բաց ու թափանցիկ: Հերիք է մի անհարմար հարցում, ու վերջ, խնդիրները սկսված են»,- ասաց Դոյդոյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որ կադրերը կրթվեն, վերապատրաստվեն այդ ուղղությամբ, որպեսզի կարողանան կյանքի կոչել վարչապետի «սիրուն հայտարարությունները»: «Իսկ քանի դեռ նման ռեսուրս չկա, չի կարելի վարչապետի հայտարարությունը իրական համարել: Պետական կառավարման մարմինները աշխատում են փնթի ձևով: Նրանք արջի ծառայություն են մատուցում վարչապետին: Վարչապետը մի օր առաջ մի բան է հայտարարում, իրենք հաջորդ օրը դրա լրիվ հակառակ բանն են անում: Սա դավաճանություն է»,- եզրափակեց Դոյդոյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ վարչապետը զգում է և նրա խոսքում էլ ինքնաքննադատության երանգ կար, որ ամեն ինչ կատարյալ չէ, և պետք է ձգտել հասնել 100 տոկոս թափանցիկության, որի գրավականներից մեկը, ըստ Մելիքյանի, կարող է լինել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների, աշխատակիցների վերապատրաստումը, կրթումը: «Հետհեղափոխական ժամանակաշրջանում այդ ստորաբաժանումների աշխատանքը հետընթաց ապրեց, քանի որ ստորաբաժանումների աշխատողների հույսն այն է, որ խնդրի դեպքում իրենց ղեկավարները «Ֆեյսբուքում» լայվ կմտնեն և խնդիրների մասին պարզաբանումներ կտան: Բայց եթե որոշ պաշտոնյաներ նախընտրում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը որպես գործիք, դա չի նշանակում, որ պետական մարմինների հասարակայնության հետ կապերի բաժինները պետք է հանրությանը չներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները: Որքանով որ բարելավվի այդ ստորաբաժանումների աշխատանքը, այնքանով հնարավոր կլինի գնահատել պետական մարմինների թափանցիկության աստիճանը»,- ասաց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեությանն առհասարակ, ապա, Մելիքյանի խոսքերով՝ հետհեղափոխական Հայաստանում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, լրագրողների նկատմամբ ծեծն ու ջարդը հիմա բացակայում է։ «Իշխանությունների միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքում բացառելը հռչակված է և ես կարծում եմ, որ իշխանությունը հարազատ է մնում իր այդ խոստմանը: Իրավիճակը շատ ավելի բարվոք է, քան Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Այն ժամանակ մենք տեսնում էինք տոտալ ճնշում թե հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ, տեսնում էիքն տարբեր մեխանիզմներով լրատվամիջոցների վրա ճնշում: Էլ չեմ ասում, որ մենք տեսել ենք «Էլեկտրիկ Երևան» և Սարի թաղ: Այնպես որ, իրավիճակը շատ ավելի բարվոք է»,- եզրափակեց Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում