Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անկլավի հարցն անխուսափելի է. Հայաստանը պետք է պատրաստ լինի

Հայաստանի Զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կասեցրել են դիրքային բարելավումներ անելու Ադրբեջանի փորձը, որ Բաքուն ձեռնարկում է թուրքական աջակցությամբ: Այդ մասին հայտարարել է 2019 թվականն ամփոփող Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, միաժամանակ ասելով, որ հայկական զինուժը նույն ուղղությամբ արձանագրել է մարտական բարելավումներ, ձևավորել նոր հաղորդուղիներ դիրքերի հետ կապի իմաստով և այդպիսով ստեղծել վերահսկողության առավել օպտիմալ հնարավորություններ: ԳՇ պետը հայտարարել է նաև, որ հայկական կողմը Նախիջևանի ուղղությամբ ունեցել է նաև զինտեխնիկայի համալրում: Նախիջևանի ուղղությունը հատկանշական ուղղություն է՝ մի շարք թե՛ ռեգիոնալ, թե՛ նաև ներքին իրողությունների առումով: Հայաստանի թավշյա հեղափոխության օրերին հենց այդ ուղղությունն էր հեղափոխության դեմ հակաքարոզչության գլխավոր թեմաներից մեկը, երբ Բաքուն իր ներքին քարոզչական դաշտում ազդարարել էր դիրքային առաջխաղացում, իսկ Հայաստանում էլ այդ հանգամանքը վերցրել ու նոր ձևավորվող իշխանության, հեղափոխության դեմ կիրառում էին նախկին իշխանությանը սպասարկող քարոզչական ռեսուրսներ: Թե 2018-ի ընթացքում, թե փաստորեն այժմ Երևանը հայտարարում է, որ Նախիջևանում ադրբեջանական զինուժը չի ունեցել դիրքային որևէ բարելավում, որևէ էական շարժ, որը թույլ կտա խոսել ուժերի հարաբերակցության փոփոխության մասին:

Ակնառու է, սակայն, որ զուտ ռազմա-տեխնիկական դիրքային շարժերին զուգահեռ, որ, այդուհանդերձ, նախիջևանյան ուղղությամբ վերջին տարիներին, ընդ որում այդ թվում նաև հեղափոխությունից առաջ տեղի է ունենում, պայմանավորված է խորքային քաղաքական շարժառիթներով, որոնք կապված են թերևս ռեգիոնալ անվտանգության և ռազմա-քաղաքական միջավայրի վերափոխումների հետ: Այստեղ դժվար է ասել միարժեք՝ Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ փորձում է այսպես ասած՝ նախահարձա՞կ դիրք դուրս գալ, թե՞ հակառակը՝ մտահոգ է որոշակի հեռանկարներով և փորձում է ամրացնել պաշտպանական կարողությունները: Դրա համար անհրաժեշտ է ռազմա-տեխնիկական բավականին մանրամասն դիտարկում ու վերլուծություն: Սակայն, խոշոր իմաստով, ակնառու է, որ նախիջևանյան ռազմա-քաղաքական ուղղությունը բավականին ակտիվացել է և, ընդ որում, պատահական չէ, որ հենց այդ ուղղությունից էր նաև Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության դեմ հակաքարոզչական առաջին գրոհը:

Բանն այն է, որ ինչքան էլ ադրբեջանա-թուրքական համազորային բանակով, կառավարման որոշակի տրամաբանությամբ, Նախիջևանն այդուհանդերձ անկլավ է, ռեգիոնալ միակ անկլավը, ինչը որևէ պարագայում վաղ թե ուշ վերածվելու է ռազմա-քաղաքական «ռեբուսի», եթե հաշվի առնենք այն, որ այդ անկլավը էական ռազմա-քաղաքական նշանակություն ունի նաև Իրանի համար, որն այնտեղ նույնպես հետապնդում է խորքային ռազմա-քաղաքական և անվտանգային շահեր: Այդ անկլավի հարցը պետք է հանգուցալուծվի, առանց որի անհնար է լինելու խոսել Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգության երկարաժամկետ համակարգի մասին: Հարցն այն է, թե ինչպիսին է լինելու հանգուցալուծումը՝ հնարավոր կլինի դրան գալ քաղաքակա՞ն գործընթացի միջոցով, թե՞ ռազմական որևէ մասշտաբի գործողությունները կլինեն անխուսափելի: Անկասկած է, որ Հայաստանը բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինի դրանց՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում