ԱՄՆ-ի կիբերհրամանատարությունը մշակում է տեղեկատվական պատերազմի մարտավարություն՝ կանխարգելելու համար 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտելու փորձերը, որոնք ուղղված կլինեն ընտրական համակարգերի խախտմանը կամ ամերիկյան հասարակության շրջանում ատելության տարածմանը։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը ՝ հղում անելով ամերիկացի նախկին և ներկա պաշտոնյաներին:
Քննարկվող տարբերակներից մեկը տեղեկատվական պատերազմն է, որն ուղղված է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հիմնական աշխատակիցներին, զինվորականներին և որոշ օլիգարխների: Ըստ աղբյուրների՝ հարձակումը, ամենայն հավանականությամբ, չի ազդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քանի որ դա կարող է համարվել չափազանց սադրիչ՝ գրում է թերթը:
Գործողության ընթացքում պաշտոնյաներին և գործարարներին կարող են ուղարկվել նամակներ որպես ապացույց, որ նրանց գաղտնի տվյալները կարող են բացահայտվել, եթե ընտրություններին միջամտությունը չդադարեցնեն:
Նաև ԱՄՆ կիբերհրամանատարությունում քննարկվում է ապատեղեկատվություն տարածելու տարբերակը՝ պաշտոնյաների և ռուսական էլիտայի միջև տարաձայնություններ սերմանելու համար: Ընդսմին, ինչպես նշում է The Washington Post-ը, չեն դիտարկվում Ռուսաստանի ամբողջ հասարակության վրա ազդելու տարբերակները: