Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ով է իրականում տարվա լավագույն մարզիկը. Լավագույն տասնյակը՝ ըստ հերթականության

Երեկ հայտնի դարձան 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները: Մարզական լրագրողների, ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքում 10 լավագույն մարզիկներն են՝ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Արթուր Ալեքսանյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը և Սիմոն Մարտիրոսյանը: Նշենք, որ նախորդ տարվանից տարվա լավագույն 10 մարզիկները դասվում են միևնույն հարթության վրա: Այսինքն՝ գոյություն չունի տարվա լավագույն մարզիկ, երկրորդ կամ երրորդ մրցանակակիր:

Տարիներ շարունակ լավագույն մարզիկների քվեարկությունը շահարկման առարկա է դարձել հասարակության շրջանում: Մասնավորապես, երկու տարի առաջ բողոքի լայն ալիք էր բարձրացել, երբ քվեարկության արդյունքներով լավագույն մարզիկ էր ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս մեծ առավելությամբ հաղթել էր SMS քվեարկության արդյունքներով, մինչդեռ մարզական լրագրողները լավագույն մարզիկ էին ճանաչել ըմբիշ՝ աշխարհի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

Անցյալ տարի SMS քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները ստացել էր սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Մխիթարյանը՝ 5699 sms: Մեկ այլ սամբիստ՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը երկրորդ ամենաշատ ձայներն էր ստացել՝ 4146: Այս արդյունքները ոչ այլ ինչ էին, քան ֆարս, որը նման է պարզունակ բիզնես նախագծի: Մասնավորապես, որոշ մարզիկներ ֆեդերացիաների աջակցությամբ գնում էին մեծ քանակությամբ SIM քարտեր, տեղ զբաղեցնում տասնյակում, այնուհետև ստանում թանկարժեք պարգևներ:

Երկու տարի առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 10 լավագույն մարզիկներին պարգևատրել էր «Հունդայի» մակնիշի մոտ 10 հազար դոլար արժողության ավտոմեքենաներով: Վերջին քվեարկության ձևաչափը ևս թափանցիկ և արդար դժվար է անվանել: SMS քվեարկությունն այնուամենայնիվ իր ազդեցությունն է թողնում արդյունքների վրա: Փոփոխության կարիք ունի նաև մարզական ֆեդերացիաների, նաև լրագրողների կազմը:

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է փոփոխության ենթարկել «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության ձևաչափը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Բողոքները քվեարկության մասին ես նույնպես լսել եմ: Մի մասն ասում է, որ հայրենակիցներին պետք է հնարավորություն տալ SMS քվեարկության միջոցով, մի մասն էլ՝ որոշիչ փաթեթն ունեն լրագրողները և մասնագետները: Հաշվի առնելով բոլոր բողոքները՝ ամբողջ կարգը կվերանայենք»,- նշել էր նախարարը:

Այս տարի քվեարկությանը մասնակցել են 33 ֆեդերացիայի ներկայացուցիչ, 16 լրատվամիջոցի լրագրող, ինչպես նաև հաշվի են առնվել կարճ հաղորդագրությունները: Վերլուծելով այս տարի գրանցված արդյունքները՝ որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ լավագույն տասնյակը օբյեկտիվ պատկեր ունի: Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե իրականում ով է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիկը, և տասնյակն ինչ հերթականություն պետք է ունենար:

«Առաջին լրատվական»-ի վարկածով՝ ավարտվող տարվա լավագույն մարզիկը Սիմոն Մարտիրոսյանն է, որը նվաճել էր աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Երկրորդ հորիզոնականում տեսնում ենք աշխարհի և Եվրոպայի մեկ այլ չեմպիոնի՝ Հակոբ Մկրտչյանին: Այս մարզիկների գրանցած արդյունքներն իսկապես բացառիկ կարելի է համարել: Թե՛ Մկրտչյանը և թե՛ Մարտիրոսյանն այս հաշվարկում մրցակցությունից դուրս են: Երրորդ հորիզոնականում Արթուր Ալեքսանյանն է, որը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը և դարձել աշխարհի փոխչեմպիոն: Աշխարհի մեկ այլ փոխչեմպիոն՝ Գոռ Մինասյանը 4-րդն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին տեսնում ենք 6-րդ հորիզոնականում: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն էլ 7-րդն է: 8-րդ հորիզոնականում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն է: Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Ավետիսյանն 9-րդն է: Լավագույն տասնյակի վերջին տեղում տեսնում ենք Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին:

Կարծում ենք, սակայն, որ ոչ օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչները ընդհանրապես չպետք է ընդգրկված լինեն լավագույն տասնյակի հավակնորդների շարքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում