Thursday, 18 04 2024
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը

Հոկտեմբերի 27. բումերանգի վտանգավոր էֆեկտը

Գլխավոր դատախազությունը բավարարել է Անահիտ Բախշյանի բողոքը՝ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քրգործը կարճելու որոշման վերաբերյալ: Դա նշանակում է, ինչպես Անահիտ Բախշյանը տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառումով, որ կազմակերպիչների մասով քրգործը կարող է վերաբացվել: Դա կլինի Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական և հանգուցային դրվագներից ևս մեկի վերաբերյալ գործի վերաբացում, ինչպիսին նաև մարտիմեկյան գործն էր:

Այն, որ Հայաստանի ապագայի համար հույժ կարևոր նշանակություն ունեն այդօրինակ գործերի բացահայտումները՝ մեկնաբանության կամ քննարկման ենթակա չէ: Միաժամանակ, մի շարք առումներով խիստ քննադատելի է այն մտայնությունը, թե Հայաստանը որպես պետություն ապագա չունի, քանի դեռ այդ գործերը բացահայտված չեն: Որ դրանք եղել են պետությանն ու հանրությանը նետված հանդուգն, ցինիկ մարտահրավերներ՝ անխոս, բայց ի վերջո՝ այդ մարտահրավերներին Հայաստանը դիմացել է՝ կա որպես պետություն, ինչքան էլ խիստ գնահատականի է արժանի եղել այդ պետության կառավարման որակը, և նաև պետություն լինելով է, որ Հայաստանը կարող է լիարժեք ու ամբողջապես արձագանքել նետված այդ մարտահրավերներին, բացահայտել դրանք ամբողջությամբ և կանխարգելել նորերը: Ըստ այդմ՝ դրանց բացահայտումը պետության լինել-չլինելու հարց չէ, որովհետև պետության լինելու միջոցով է հնարավոր հասնել դրանց բացահայտման: Դա, այսպես ասած, խնդրի նկատմամբ խորքային վերաբերմունքի, փիլիսոփայության, կոնցեպտուալ գնահատականի առումով:

Ինչ վերաբերում է գործնական իրավական պրակտիկայի մակարդակում հնարավոր զարգացումներին, ապա այստեղ առաջանում է պարզ հարց՝ ունա՞կ է հայաստանյան իրավապահ համակարգը համաժամանակ տանել երկու խոշորագույն գործ՝ վաղեմության հսկայական ժամկետով, ահռելի ներքին ու արտաքին խնդիրներով: Արդյոք այդպիսի ծանրաբեռնվածությունը չի՞ բերի նրան, որ գործը, բացահայտվելու փոխարեն, կարող է դառնալ պարզապես շահարկումների, նենգափոխումների, քաղաքական ներքին ու արտաքին մակաբուծումների «խոպան»: Որպես հետևանք՝ պետության համար կատարվող քայլերը կարող են իրական ռեժիմում վերածվել պետության դեմ ստեղծված իրավիճակի:

Անահիտ Բախշյանի թե՛ մարդկային, թե՛ հանրային շարժառիթը, հոգեվիճակը հասկանալի է բավականաչափ, սակայն տվյալ պարագայում իրավիճակն ունի ռացիոնալ գնահատման անհրաժեշտություն, որպեսզի հանրային, պետական, անվտանգային շահից բխող անհրաժեշտության ուղղությամբ կատարվող որևէ քայլ առավելագույնս երաշխավորված լինի նույն այդ ուղղությամբ բումերանգի վտանգավոր էֆեկտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում