ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 2020-ի հունվարին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, հայտնում է Foreign Policy-ը:
Ըստ պարբերականի, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հարաբերությունները զարգացնում է «երկրի հետ, որն ամբողջովին գտնվում է Մոսկվայի ուղեծրում» այն փաստի ֆոնին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատն են, քան երբևէ՝ սառը պատերազմից ի վեր: FP-ի հեղինակները հիշեցնում են, որ Բելառուսը, «Եվրոպայի վերջին բռնապետությունը», 2008-ին վտարել է ԱՄՆ դեսպանին՝ մարդու իրավունքների խախտումների դեմ պատժամիջոցների պատճառով:
ԱՄՆ պետքարտուղարը որպես անկախ պետություն Բելառուս կայցելի պատմության մեջ առաջին անգամ: Բայց սա այդպիսի բարձր մակարդակի առաջին այցը չէ. օգոստոսին երկիր էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Դեկտեմբերի 13-ին Բելառուսը ցանկություն է հայտնել մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, առայժմ՝ որպես դիտորդ: Հաղորդվում է, որ կողմերը բանակցում են:
Դրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքը Բելառուսի կողմից որևէ սպառնալիք չի տեսնում և ձգտում է ավելի սերտ համագործակցության Մինսկի հետ: