Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանցիներին դեկտեմբերի 31-ին նշվող «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա» կապակցությամբ՝ իր ելույթում հիշատակելով նաև ղարաբաղյան խնդրի մասին։
Նրա խոսքերով, Բաքվի քաղաքական-դիվանագիտական ջանքերը հավաքագրված են այս «ցավոտ» խնդիրը լուծելու համար։
«Մեր բանակի կողմից ռազմաճակատում գրանցած հաջողությունները նույնպես ցույց են տալիս, որ այն օրը, երբ Ղարաբաղը կազատագրվի և պատմական արդարությունը կհաղթանակի, մոտ է»,- ասել է Ալիևը։
Նա նաև հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության «արդարացի» լուծումը Ադրբեջանի համար շարունակում է լինել ճակատագրական խնդիր։