Friday, 29 03 2024
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի

Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաև սահմանապահ Խաչիկ գյուղը

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ շարունակում են Հայաստանի բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ  գյուղի  փողոցները` ներառելով 1600մ երկարությամբ տարածք, ինչպես նաև տեղակայվել է 45 LED լուսարձակ:

Համայնքային կայուն զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկն էներգախնայող համակարգի ներդրումն է, որը համադրում է բնապահպանական բաղադրիչը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը ոչ միայն թեթևացնում է համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնում է համայնքային կյանքը և առօրյան, այլև՝ ստեղծում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։

Ժամանակակից այս համակարգի գործարկմանը ներկա են գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչանը, Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար  Հովիկ  Սմբատյանն  ու  համայնքի  բնակիչներ:

«Նոր տարվան ընդառաջ կարևոր ձեռքբերում էր հասցնել լուսավորել ևս մեկ սահմանապահ գյուղ: Պետք է առանձնակի նշեմ, որ  այս նախաձեռնությամբ մենք նպաստում ենք ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, այլև՝ շրջակա միջավայրի և բնության  պահպանությանը, քանի որ համայնքը լուսավորող LED լուսարձակները էներգախնայող են և կարող են ծառայել շատ երկար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահում հատկապես սահմանապահ գյուղերի լուսավորության հարցը և դրանով հանդերձ մնում  հավատարիմ իր իսկ ստեղծած սոցիալական պատասխանատվության կարևոր արժեքներին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների՝ բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Ամռան ամիսներին փողոցը լուսավորված կլինի 21:00-ից մինչև 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00-ը, իսկ տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

FPWC և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող Խաչիկ գյուղը ներառված է «Էկո գյուղերի ցանց» ծրագրում: Ծրագրի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչներն են՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական, և ծրագիրը հնարավորություն է տալիս նմանատիպ համայնքները ներառել համայնքների լուսավորության գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում