ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Գիշերային հոկեյի լիգայի խաղին՝ Կարմիր հրապարակում:
Ավանդական 11 համարի տակ հանդես եկող պետության ղեկավարի թիմում ընդգրկված են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և հայտնի հոկեյիստներ: Թիմի համազգեստը կարմիր է:
Պաշտոնյաներն ու գործարարները, օրինակ, Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը, ձեռներեցներ Գենադի Տիմչենկոն, Ռոման Ռոտենբերգը և այլք, խաղում են սպիտակ համազգեստով: