Tuesday, 23 04 2024
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած

«Գալաքսի» ընկերությունների խմբի Ամանորյա սոցիալական արշավն ուղղված է միայնակ տարեցներին

Ամանորը հիշարժան է և ուրախ, երբ այն նշում ես ընտանիքիդ ու սիրելիներիդ հետ։ Սակայն, այս տարի 49,900* տարեց Ամանորը կդիմավորի միայնակ։ Հայաստանում կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13,5%-ը միայնակ է ապրում, և այս թիվը տարեց տարի փոփոխվում է։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր 15 ընկերություններով հուսով է փոքր ինչ ազդել վիճակագրության վրա։ Ընկերության կողմից թողարկված սոցիալական հոլովակում միայնակ ապրող մի բարի ձմեռ պապ, ում մարմնավորում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 82-ամյա Գուժ Մանուկյանը, պատրաստում է ամանորյա սեղանն ու սպասում զանգի։ Իհարկե հոլովակից դուրս տեղեկանում ենք, որ զանգը չի ուշացել. «Գալաքսի» ընկերությունների խմբի հարյուրավոր աշխատակիցներ որոշում են իրենց տոնը կիսել միայնակ տարեցների հետ և կոչ են անում բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս բարի ու պարզ նախաձեռնությանը։

«Սերունդների համերաշխությունը մեզ համար կարևոր արժեք է ու այս տարվա Սուրբ ծննդյան ուղերձով մեր հարգանքն ու սոլիդարությունն ենք փոխանցում մեր տարեցներին՝ համեստ ներդրում ունենալով նրանց արժանապատիվ ծերությունն ապահովելու գործում»,- սոցիալական արշավի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«Կիսիր ջերմությունդ, միացիր հոգատարության արշավին» կարգախոսը՝ միավորելով «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների շուրջ 3000 թիմակիցների, ընդգծում է, որ այս արշավը նյութական օգնության մասին չէ, այլ վերաբերմունքի ու ուշադրության. միայնակ տարեցները միշտ չէ, որ սոցիալապես անապահով մարդիկ են։ Պարզապես ընկերությունների խումբը որպես առաջին քայլ իր հոգածությունն է տարածել ավելի քան 600 տարեցների հանդեպ, որոնք ապրում են Երևանում և մարզերում գտնվող 2 պետական և 5 մասնավոր խնամքի տներում։ Նախագծի շրջանակում կատարվել է կարիքների գնահատում և ապահովվել է նշված խնամքի տներում տարեցների շուրջ մեկ տարվա անհրաժեշտ իրերը։

Զուգահեռաբար «Գալաքսին» ընդգծում, որ հսկայական միջոցները, որոնք ներդրվել են ավելի քան 600 միայնակ տարեցների կարիքների բավարարման համար, իմաստ չէին ունենա, եթե չլինի թիմի մարդկային գործոնն ու ոգևորությունը։ Օրինակ՝ թիմերից մեկը թխվածնքներ է պատրաստել տարեցների համար, մյուսը՝ տաք գուլպաներ գործել, բացի այդ, նվերների հետ փոստային նամակներ է գրել, իսկ «ամենահամեղ» թիմը տարեցների սիրած կոնֆետներն է առանձնացրել՝ «հոգապահուստի համար»։ Ի դեպ, այսօր նախագծի պաշտոնական մեկնարկից հետո առաջին 105 էնտուզիաստներ մեկնեցին նշված խնամքի տները, նվերների հետ իրենց ժամանակը կիսելու տատիկ-պապիկների հետ։

«Այս նախագծով մենք հուսով ենք վերահաստատել մեր արժեքները նախ և առաջ մեր թիմերի համար։ Ոչ թե ինչ ենք մենք անում, այլ ինչին ենք հավատում. որպես տարբեր ընկերությունների աշխատակիցներ ինչ արժեքի շուրջ ենք միավորվում որպես մեկ միասնական թիմ. սա է հարցը, որի պատասխանը մեր շարունակական սոցիալական պատասխանատվության ծրագրերն են»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա հույս է հայտնել, որ «Գալաքսին» սեփական օրինակով կկարողանա վարակել մարդկանց, ովքեր ոչ միայն Ամանորին, այլ ամբողջ տարվա ընթացքում իրենց ջերմությամբ կկիսվեն հարևան, ծանոթ կամ անծանոթ միայնակ տարեցների հետ։

Միայնակ տարեցների ուղղված սոցիալական արշավը համացանցում տարածվում է #BecauseWeCare հեշթեգով, արշավի նախաձեռնողները Ucom և IUnetworks, YerevanMall, Capitan kid և KinoPark, TI’ME, Pandora և Chronograph, Megafood, Megasport և Megatoys, Pahest33 և Santafe թիմերն են՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի թիմի հետ համատեղ։ Արշավին արդեն իսկ միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր։

Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ 6 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն`ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների թվով։ Ընկերությունների խումբը ի դեմս իր կազմում հանդես եկող միավորների Հայաստանի խոշոր հարկատուներից է և միայն 2018թ.-ին վճարել է 13 միլիարդ ՀՀ դրամի հարկեր։

«Գալաքսիի» սոցիալական պատասխանատվության պորտֆելը կազմում է ընկերության շահույթի զգալի մասը, որը տարեկան կտրվածքով ուղղվում է կրթության, նորարարության և արվեստների աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Որպես սոցիալական պատասխանատվության նախագիծ ընկերությունը իրականացրել է նաև սահմանային անվտանգության պաշտպանության խոշոր նախագծեր, ներդրում է կատարել մարզային և համայնքային հասարակական ենթակառուցվածքների ապահովման համար, ինչպես նաև ամեն տարի Ամանորի իր սոցիալական աջակցության նախագիծը իրականացնում է որևէ խոցելի խմբի հարցի բարձրացմամբ և դրա վերաբերյալ սեփական լուծումով։

 ###

 *Աղբյուր՝ Ազգային վիճակագրության տվյալներ, Սոցիալական ծառայությունների շահառուների թիվ, Բրեվիս հետազոտական ընկերության տվկալներ – 2019թ.։ Կենսաթոշակային տարիքի առկա բնակչության 13.5%-ը միայնակ է ապրում։ 2009-2019թթ. նրանց թիվը տատանվում է 35,671-ից 69,341-ի միջև։ Հնարավոր շեղումներ մինչև 6%:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում