ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել բնակելի շենքում, հայտնում է տեղական WUFT հեռուստաալիքը՝ ոստիկանության ներկայացուցիչներին հղումով:
Նա սպանել է երկու մարդու և ինքնասպան եղել: Զոհվածների ինքնությունը չի բացահայտվում:
Հրաձգության ժամանակ տանը մինչև 10 տարեկան չորս երեխա է գտնվել: Նրանք չեն տուժել:
Դեպքի մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: