Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատագույնին:
«Դուք կարող եք սխալվել, արմատապես սխալ վարվել, բայց Աստված շարունակում է սիրել ձեզ»,- ասել է հովվապետը:
Հազարավոր հավատացյալներ են հավաքվել Վատիկանում ավանդական գիշերային պատարագին:
Սուրբ Ծննդյան օրը՝ չորեքշաբթի, Ֆրանցիսկոսը հանդես կգա ավանդական Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձով: