Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում 17 մլն դոլարի չափով դրամաշնորհ Է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտնել Է Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում են միջոցները, ստորագրվել Է Անկարայում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Խուլուսի Աքարի միջեւ կայացած բանակցություններից հետո:
Հանդիպմանը Ղարիբաշվիլին շնորհակալություն Է հայտնել Աքարին Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ինչպես նաեւ նշել Է Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացում: Բանակցություններում քննարկվել են պաշտպանության ոլորտում վրաց-թուրքական համագործակցության խորացման ուղիները, ինչպես նաեւ Ադրբեջանի մասնակցությամբ համագործակցությունը եռաչափ ձեւաչափով, նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: