Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է, թե ինչն է նրան սաստիկ զարմացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության ժամանակ, որը տեղի է ունեցել 20 տարի առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ այդ ժամանակ նրա համար պարզ է դարձել, որ «այդ ժամանակ դեռ երիտասարդ քաղաքական գործիչը կյանքում պատրաստ է ամեն ինչի և կարող է հստակ և արժանի պատասխան տալ ցանկացած մարտահրավերի»:
Նազարբաևի խոսքերով, երբ Պուտինը ստանձնել է նախագահի պաշտոնը, նրան զարմացրել է Ռուսաստանի առաջնորդի «բարձր խորագիտակությունը, եռանդը և ամենաբարդ խնդիրները լուծելու պատրաստակամությունը»:
Ղազախստանի նախկին առաջնորդը նաև շեշտել է, որ Պուտինի օրոք Ռուսաստանը «կրկին մեծ տերություն է դարձել»: