Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ում դեմ է Մոսկվան ավելացնում ռազմակայանի ուժը. դեսպանի հայտարարությունը

Ռուսաստանը ծրագրում է ավելացնել Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ներուժը, Երևանում տարեվերջյան ասուլիսում հայտարարել է Հայաստանում այդ երկրի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հայաստանում ռուսական ռազմակայանի հարվածային ներուժը կրկնապատկելու մտադրության մասին Երևանում հայտարարվեց նաև ամիսներ առաջ, երբ այցելել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ո՞ւմ են ուղղված այդօրինակ հայտարարությունները, որ անում է Մոսկվան: Ո՞ւմ դեմ կամ ինչի՞ համար է Ռուսաստանը մեծացնում իր ռազմակայանի կրակային կարողությունը: Մոսկվան մի շարք առիթներով հայտարարել է, որ ռազմակայանը ունի ռեգիոնալ անվտանգության ապահովման նշանակություն: Դա, իհարկե, այդպես է, ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ ընդհանրական հայտարարությունը կարող է մեկնաբանվել ամենատարբեր կերպ, սկսած այն հանգամանքից, թե ինչ է ռեգիոնալ անվտանգությունն ընդհանրապես: Եվ այստեղ դա իրապես խորքային, հիմնարար հարցն է՝ հասկանալու համար թե՛ ռազմակայանի, թե՛ դրա հզորությունն ավելացնելու մասին հայտարարությունների էությունն ու քաղաքական ուղղվածությունը:

Բանն այն է, որ ռեգիոնալ անվտանգությունը բնականաբար հենվում է անվտանգության համակարգի վրա: Կովկասում այդ առումով կա երկու իրողություն: Անվտանգության համակարգ, որը փաստացի ձևավորվել է Արցախում հայկական հաղթանակով, և անվտանգության համակարգ, որը արձանագրված է 98 տարի առաջ Մոսկվայում կնքված, հետո Կարսում վերահաստատված ռուս-թուրքական պայմանագրերով, որոնցում Հայաստան դե ֆակտո գոյություն չունի: Այդպիսով, առաջանում է բավականին պարզ մի հարց՝ անվտանգության ո՞ր համակարգի շրջանակում է Ռուսաստանը Հայաստանում իր ռազմակայանը դիտարկում որպես կայունության գրավական՝ Արցախի հայկական հաղթանակի՞, թե՞ ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի:

Ահա այդ առումով էլ նշանակալից է դառնում այն, թե ռազմակայանի կրակային հզորությունն ավելացնելու մասին հայտարարություններով հանդերձ, Մոսկվան ի՞նչ է պատրաստվում անել երկու տարի անց, երբ կլրանա ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակն, ու կողմերը ստիպված կլինեն իրենց վերաբերմունքն արտահայտել դրա նկատմամբ: Անելու են այն, ինչ 90-ամյակի առիթո՞վ՝ ու փաստորեն մինչև հիմա, վերահաստատելով իրենց, այսպես ասած, եղբայրությունը, թե՞ Մոսկվան կճանաչի ռեգիոնալ անվտանգության հայկական համակարգը, այդպիսով դրա հիմքում տեսնելով ռազմավարական դաշնակցության մասին հայ-ռուսական, ոչ թե ռուս-թուրքական պայմանագիրը: Դրանից է կախված, թե ում դեմ և ինչ խորքային իմաստով է Ռուսաստանը ավելացնում իր ռազմակայանի կարողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում