ԵՄ-ն Կերչի կամրջով երկաթուղային երթևեկության բացումը անվանել է «թերակղզու հարկադիր ինտեգրմանը և Ուկրաինայից, որի մաս է եղել և մնում է այն, Ղրիմի դիտավորյալ մեկուսացմանն ուղղված ևս մեկ քայլ »:
Twitter-ում ԵՄ խոսնակ Պետեր Ստանոն նշել է. «Երկաթուղային կապը, որն այժմ անցնում է Կերչի կամրջով, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է, սա Ղրիմի ապօրինի բռնակցման շարունակությունն է»:
ԵՄ-ն հավելել է, որ կամրջի բարձրությունը սահմանափակում է ուկրաինական ծովային տրանսպորտային միջոցների անցումը, ինչն էլ իր հերթին նաև միջազգային օրենքների խախտում է:
Կիևն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են ծովային օրենսդրության սկզբունքներին և երկու երկրների միջև կնքված համաձայնագրերին:
#Railway connection via Kerch bridge another violation of Ukraine's sovereignty by Russia & continuation of its forced integration of illegally annexed Crimea. It also limits free passage for vessels to UA ports which goes against intl law https://t.co/lINCZBk1zc
— Peter Stano (@ExtSpoxEU) December 23, 2019
Заява МЗС України у зв’язку із неузгодженим візитом Президента Російської Федерації В.Путіна до тимчасово окупованої Автономної Республіки Крим та відкриттям руху по залізничній частинітак званого «Кримського мосту»
🔗 https://t.co/IvOsw1Lh2G pic.twitter.com/WFZ6A7ZKcV
— MFA of Ukraine 🇺🇦 (@MFA_Ukraine) December 23, 2019