Ճապոնիայում կաթնամթերքի և շոկոլադե արտադրանքի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Morinaga Inc. ընկերությունը, հայտարարել է շուկայից շուրջ 1,28 մլն բաժակ ժողովրդականություն վայելող Sundae Cup պաղպաղակ հետ կանչելու մասին՝ արտադրանքի մեջ հնարավոր մանր մետաղական մասնիկների ընկնելու պատճառով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ընկերության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 28-ի և դեկտեմբերի 14-ի միջև ընկած ժամանակաշրջանում մի շարք գնորդներ դիմել են պաղպաղակի մեջ կողմնակի տարրերի առկայության բողոքներով: Անցկացված ստուգումներից հետո պարզվել է, որ Գումմայի պրեֆեկտուրայի գործարանում խախտվել է մեքենաներից մեկի դետալների տեղադրման գործընթացը, ինչի հետեւանքով արտադրանքի մեջ կարող էին ընկնել մանր մետաղական մասնիկներ: Հետկանչի է ենթակա միայն այս գործարանի արտադրանքը:
«Մենք հայցում ենք մեր սպառողների և գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք արտադրանքի որակի հսկողությունը խստացնելու, նմանօրինակ իրավիճակների կրկնություն թույլ չտալու համար»,- ասված է արտադրողի մամուլի տեղակագրում: