Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Հայտնի է՝ որտեղ են դիմավորելու Թրամփը և Ջոնսոն Սուրբ ծնունդը

Մի շարք երկրների ղեկավարներ դադարեցնում են իրենց աշխատանքը և պատրաստվում են Սուրբ ծնունդը դիմավորել իրենց մերձավորների ու հարազատների շրջանակում՝ տեղեկացնում է interfax-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ հետ Ֆլորիդայի Փալմ-Բիչի Մար-ա-Լագոյի իր նստավայր է մեկնել դեռևս անցած շաբաթվա վերջին: Իր գոլֆ-առողջարանում ԱՄՆ ղեկավարն անցած հանգստյան օրերին խաղացել է ամերիկացի հայտնի ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյի, ինչպես նաև պրոֆեսիոնալ գոլֆիստ Ջեյմս Հերմանի հետ:

Սպասվում է, որ դեկտեմբերի 24-ին ավելի ուշ Թրամփը տեսակապով կմասնակցի ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ ասուլիսին:

Բրիտանական թագավորական ընտանիքը սուրբծննդյան տոների կապակցությամբ մեկնել է Նորֆոլքի Սանդրինհեմյան պալատ: Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և նրա ընտանիքի անդամները ճրագալույցին ավանդաբար ճաշկերույթ են կազմակերպում մոմերի լույսի ներքո, իսկ արդեն Սուրբ Ծնունդին մասնակցում են հանդիսավոր ժամերգությանը: Բրիտանացիները դեկտեմբերի 25-ին նաև կկարողանան դիտել թագուհու տոնական տեսաուղերձը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, տոներին իր զուգընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ կուղևորվի Կարիբյան ծովի Մյուստիք կղզի:

Շվեդիայի թագավորական ընտանիքում ընդունված է միասին հավաքվել Դրոտհինգհոլնի պալատում՝ սուրբծննդյան ճաշկերույթի: Ամեն տարի Կառլ 16-րդ Գուստավ թագավորի ընտանիքի անդամները պատրաստում են տեսահոլովակներ, որտեղ նրանք զբաղվում են սուրբծննդյան տարբեր գործերով, օրինակ՝ պատրաստում են թխվածք, տոնական զարդարանքներ են պատրաստում իրենց ձեռքով կամ սահնակ են քշում:

Մոնակոյում Ալբեր Երկրորդ իշխանն իր ընտանիքի հետ ամեն տարի կազմակերպում է ընդունելություն, որին հրավիրում են հինգից 12 տարեկան 600-ից ավելի երեխաների: Երեխաներին բաժանում են նվերներ, նրանց համար ցուցադրում են ներկայացում, իսկ հետո գալիս է Սանտա Կլաուսը:

Իսպանիայի թագավորական ընտանիքը Սուրբ Ծնունդի նախօրյակին հանդես կգա երկրի բնակիչներին հասցեագրված ավանդական ուղերձով: Սարսուելա պալատում կանցկացվի հանդիսավոր ճաշկերույթ:

Բելգիայի Ֆիլիպ թագավորը և Մաթիլդա թագուհին երեխաների հետ մկայցելեն Թագավորական պալատ՝ սուրբծննդյան երգերի համերգին:

Մինչդեռ Ֆրանսիայում շարունակվող բողոքների և արհմիությունների գործադուլների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա տիկնոջ՝ Բրիջիթի սուրբծննդյան ծագրերի մասին չի հաղորդվում: Ֆրանսիական ԶԼՄ-ների կանխատեսումներով՝ տոնական օրերին երկրում տրանսպորտը կաշխատի ընդհատումներով: Կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքների մասնակիցներն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ակցիաները տոնի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում