Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես ֆուտբոլասերը «փշրեց» «Հանրապետականի» օթյակի պատնեշը

ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրություններից հետո հայկական ֆուտբոլում կրքերը կարծես հանդարտվում են: Սպասվածի համաձայն՝ պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը և իր թիմակիցներն ընտրությունները որակեցին խայտառակ՝ նշելով նաև, որ Արմեն Մելիքբեկյանն աջակցություն է ստացել նաև իշխանություններից: Թե որոնք էին խայտառակության բաղադրիչներն իրականում՝ դժվար է ասել: Առաջին անգամ մենք ականատեսը եղանք մրցակցային ընտրությունների: Առաջին անգամ ընտրություններին մասնակցեցին այն ակումբները և ՀԿ-ները, որոնք իսկապես զբաղված են ֆուտբոլային գործունեությամբ:

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ ՀՖՖ-ն կասեցրել էր 9 ՀԿ-ների գործունեություն: Քվեարկությունից առաջ և հետո Թովմաս Գրիգորյանը հայտարարել էր, որ այդ 9 ՀԿ-ներից 7-ն իր ձայներն էին: Այս հայտարարությունը ակամայից բացահայտում է հայկական ֆուտբոլում ներդրված մախինացիայի այն անատոմիան, որի միջոցով Ռուբեն Հայրապետյանը ընտրվել և պատրաստվում էր վերարտադրվել մեր երկրի ֆուտբոլային թիվ մեկ կառույցում: Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով Արմեն Մելիքբեկյանը ստացել էր 13, իսկ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն: Եթե պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարենք և Գրիգորյանի իրական ձայներին գումարենք նաև, այսպես կոչված, ֆեյք ՀԿ-ների 7 ձայները, ապա կստանանք միանգամայն այլ պատկեր: Ավելի ստույգ՝ եթե Ռուբեն Հայրապետյանի հաշվարկը իրականություն դառնար, և ՀՖՖ կազմը չզտվեր, հավանական է՝ հայկական ֆուտբոլը վերջնականապես հայտնվեր նախկին համակարգի ենթակայության տակ:

Երեկ կրկին համոզվեցինք, որ մեր օրերում կեղծիքների և այլ «ֆինտերի» միջոցով պաշտոն զավթելն այլևս բացառված է: Երեկ տեղի ունեցած ընտրությունները կարելի է բացառիկ համարել նաև մեկ այլ տեսանկյունից: Արմեն Մելիքբեկյանի հաղթանակով վերջապես կոտրվեց այն կարծրատիպը, որ ՀՖՖ նախագահը պետք է լինի հաջողակ գործարար, քաղաքական ազդեցիկ ֆիգուր կամ, ինչպես ընդունված է ասել, թափով մարդ:

Տասնամյակներ շարունակ մենք կարևոր այս պաշտոնում տեսել ենք թափով մարդկանց: ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: ՀՖՖ նախագահի պաշտոնը 15 տարի զբաղեցրել է օլիգարխ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Եվ վերջապես՝ ՀՖՖ վերջին նախագահը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էր: Ի՞նչ են տվել ազդեցիկ այս ֆիգուրները հայկական ֆուտբոլին: Նպաստե՞լ է արդյոք նրանց քաղաքական և անձնական կշիռը հայկական ֆուտբոլին: Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Երբ հայացք ենք նետում հայկական ֆուտբոլի ներկային, կարծում ենք՝ ամեն ինչ պարզ է դառնում:

Ընտրություններից առաջ Հայրապետյանի թիմը Թովմաս Գրիգորյանի դրական կողմերից շարունակ նշում էր նրա հաջողակ գործարար լինելը: Այս գործոնը ոչ միայն դրական արձագանք չստացավ հասարակության շրջանում, այլև կտրականապես մերժվեց: Տասնամյակներ շարունակ երկրպագուն «Հանրապետական» օթյակում տեսել է ՀՖՖ նախագահների, որոնք շրջապատված են եղել թիկնապահներով: Ավելին՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ մարզադաշտերի օթյակներից շարունակ հայհոյանքներ են հնչել ֆուտբոլիստների և այլ անձանց հասցեին: ՀՖՖ նախագահը տարիներ շարունակ հասանելի չի եղել երկրպագուի համար, իսկ կառավարական օթյակը եղել է անկլավ մի գոտի: Գոտի, որին մոտենալը շատերի համար վախենալու է եղել:

Նույնիսկ այսօր ոմանք զարմացած են և չեն ընկալում այն փաստը, որ հայկական ֆուտբոլային գերատեսչությունը ղեկավարելու է ֆուտբոլային մի ֆիգուր, որը ո՛չ միլիոնատեր է, ոչ էլ քաղաքական պաշտոններ է զբաղեցրել: Ոմանք դժվարությամբ են գիտակցում, որ երկրպագուի և «Հանրապետականի» օթյակի միջև առկա պատնեշը այլևս գոյություն չունի, և օթյակի մոտով անցնելիս այլևս վախի զգացում չի ապրի:

Պետք է արձանագրենք, որ տարիների ընթացքում կառուցված ամուր պատնեշն իրականում փշրեց հենց ֆուտբոլասերը: Ու այսօր սկիզբ է դրվել նոր ֆուտբոլի կառուցմանը: Այո, հիմա էլ ֆուտբոլում կան տարրեր, որոնց ներկայությունը ոչ միայն ցանկալի չէ, այլև վնասակար է: Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ սիրված մարզաձևը ստերիլիզացնելու համար իրականում ժամանակ է հարկավոր:

Երեկ տեղի ունեցած ընտրություններում ֆուտբոլային կառույցը զգալիորեն մաքրվեց, բայց միանգամայն առողջ կառույց ունենալու համար պետք է սպասել: Պետք է կարևորել նաև մրցունակ ֆուտբոլ ունենալու գործընթացում երկրպագուի դերը: Տարիներ շարունակ համբերելուց հետո երկրպագուն իրականացրեց, այսպես կոչված, ֆուտբոլային հեղափոխությունը: Եկել է առաջ շարժվելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում