Ռուսաստանն աշխատանքներ է տանում «Հյուսիսային հոսք 2» նախագծի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա աբսուրդի ապոթեոզ և տնտեսական պատերազմ է անվանել «հեռավոր Եվրոպայում» իրականացվող ենթակառուցվածքային նախագծի հետ կապված ԱՄՆ-ի պատժամիջոցների ներդրումը: Նրա խոսքերով, նման կերպ ամերիկյան իշխանությունները երկրի համար մրցակցային առավելություններ են ստեղծում:
Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել էր, որ խողովակաշարի կառուցման աշխատանքները կավարտվեն ցանկացած դեպքում, բայց ժամկետները կարող են մի փոքր երկարաձգվել: Նա շեշտել է, որ «Գազպրոմը» գազատարը տեղադրելու այլընտրանք ունի: